Գիտե՞ք որ
- ...բոլորը
լսել են վիտամիններ A, B, C, D և E-ի մասին, սակայն շատ քչերը
գիտեն, որ գոյություն ունեն նաև վիտամիններ K, T, H և U:
- ...քամելեոնի աչքերը շարժվում են տարբեր ուղղությամբ:
- ...Դանուբ գետը հոսում
է եվրոպական 9 երկրով:
- ...առաջին Եվրատեսիլ երգի մրցույթը տեղի է
ունեցել 1956 թվականին
Լուգանոյում (Շվեյցարիա):
- ...Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գործում է 13 կամուրջ:
- ...վարկածներից մեկի համաձայն, խաչբառը հնարել է անհաջողակ ավտոսիրող Վիկտոր Օրվիլը:
- ...առաջին լուսանկարն ստացել է ֆրանսիացի գիտնական Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսեն 1826 թվականին:
- ...հայազգի Լյութեր Ջորջ Սիմջյանը կանխիկ դրամ տրամադրող
ավտոմատ սարքի գյուտարարն է, նա ունի ավելի քան 200 գյուտերի արտոնագրեր:
- ...աշխարհի
ամենափոքր պետությունը Վատիկանն է (0.44 կմ²):
Comments
Post a Comment