Հայտնագործություններ. Դիրիժաբլ


Դիրիժաբլ (ֆր.՝ dirigeable բառից, որը նշանակում է "կառավարվող"), օդից թեթև թռչող ապարատ, որը մեկ կողմից իրենից ներկայացնում է օդապարիկի, շարժիչի (սովորաբար պտուտակավոր էլեկտրական կամ ներքին այրման շարժիչով) և կառավարման համակրգի կողմնորոշման համակցություն, ինչի շնորհիվ դիրիժաբլը կարողանում է շարժվել յուրաքանչյուր ուղղությամբ անկախ օդային հոսքերի ուղղությունից:

1852 թ-ին ֆրանսիացի գյուտարար Ա. Ժիֆարը կառուցեց երկարավուն, սիգարաձև, փոքր շոգեմեքենայով պտտման մեջ դրվող թիապտուտակով և ղեկով հանդերձված, թեթև գազով լցված մի կառուցվածք, որն անվանեց դիրիժաբլ (ֆրանսերեն՝ կառավարելի):

1900 թ-ին տեղի ունեցավ կոշտ հիմնակմախքով դիրիժաբլի՝ ցեպելինի առաջին թռիչքը, որը կառուցել էր գերմանացի գյուտարար Ֆերդինանդ ֆոն Ցեպելինը: XX դարի սկզբին արդեն գոյություն ունեին դիրիժաբլով ուղևորներ և բեռներ փոխադրող ընկերություններ: Ժամանակակից դիրիժաբլները շարժվում են անաղմուկ, անվտանգ են և հարմարավետ: Որպես կանոն՝ դրանք լցվում են հելիումով: Դիրիժաբլի հատակի տակ գտնվում է փակ գոնդոլը, որը նախատեսված է մինչև 20 ուղևորի համար: Գոնդոլի վրա ամրացված են դիրիժաբլը շարժման մեջ դնող շարժիչները: Օդաչուն թռիչքը ղեկավարում է մեծ ղեկով:

Որպես ուղևորների փոխադրամիջոց՝ դիրիժաբլները լայն տարածում չունեն, սակայն օդում անշարժ կախվելու հնարավորության շնորհիվ  օգտագործվում են լուսանկարչական և հեռուստատեսային նկարահանումներ կատարելու համար: Մեծ չափերի, դժվար ղեկավարման ու դանդաղաշարժության պատճառով դիրիժաբլները լայն կիրառությունից դուրս են մղվել:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ