Գիտե՞ք որ


1915 թվականի Վանի ինքնապաշտպանության կռիվների ղեկավարներից մեկը նկարիչ Փանոս Թերլեմեզյանն էր:

Ըստ ռուս գիտնական Բակունինի 17-րդ դարում Ինդոնեզիայի Ճավա կղզում բնակվում էր շուրջ 2000 հայ:

Աֆրիկյան փղի հղիությունը կարող է մինչև 640 oր տևել:

Լյուքսեմբուրգ պետության անունը ծագում է լուսիլինբուրհուկ բառից, որ նշանակում է «փոքրիկ ամրոց»։

Համբուրգը Եվրոպական քաղաքների մեջ առաջինն է իր կամուրջների քանակով (մոտ 2300), այստեղ ավելի շատ կամուրջ կա քան Վենետիկում, Ամստերդամում և Լոնդոնում միասին վերցված:

Եթովպահայերի ջանքերով են առաջին ավտոմեքենաները ներմուծվել Աֆրիկայի բնակչությամբ երկրորդ երկիրը:

Աշխարհի ամենահին կաշվե կոշիկը հայտնաբերվել է Հայաստանում` Վայոց Ձորի մարզում, և այն մոտ 5500 տարվա վաղեմության է:

2005 թ.-ին հայտնաբերվել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (մ.թ.ա. 95-55 թթ.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ (Արցախ) քաղաքը և այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է:

1921 թ.-ի ապրիլի 27-ին Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան, իսկ սպարապետԳարեգին Նժդեհը դարձավ վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» շքանշանով:

1918 թ.-ի հուլիս ամսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, ծիրանագույն):

Հայաստանում կա մոտ 17 հազար տեսակ անողնաշավորներ, որոնց 90 տոկոսը կազմում են միջատները:

Աշխարհի ամենաերկար երաժշտական տեսահոլովակը տևում է 39 րոպե. այն Մայքլ Ջեքսոնի «Հոգիներ» տեսահոլովակն է:

Ավստրիացի հոգեբան, հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը 1939 թվականի սեպտեմբերի 23-ին, իր Լոնդոնյան բնակարանում բժիշկ Շուրի օգնությամբ էյտանազիակատարեց, որպեսզի չտառապի քաղցկեղի ցավերից։

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ