Աշխարհի ամենաթանկ գովազդը
Աշխարհի ամենաթանկ գովազդը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, համարվում է Chanel No5 օծանելիքի 4 րոպեանոց գովազդային տեսահոլովակը:
Գովազդում նկարահանվել է հանրահայտ հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը։ Տեսահոլովակը նկարահանվել է Սիդնեյում՝ ընդամենը 5 օրվա ընթացքում։ Տեսահոլովակի 1 րոպեն գնահատվում է 11 միլիոն դոլար,իսկ այն բաղկացած է այդպիսի 4 րոպեներից։ Այսինքն գովազդային տեսահոլովակի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 44 միլիոն դոլար։
Տեսահոլովակում նկարահանվելու համար Նիկոլը ստանում է գովազդի պատմության մեջ երբևէ ստացված ամենաթանկ հոնորարը։ Նկարահանման ամեն 1 րոպեի համար նա ստանում է մոտ 1 միլիոն դոլար,այսինքն ընդհանուր 4 միլիոն դոլար։
Այսպիսով,Նիկոլ Քիդմանը դառնում է Chanel No5 բրենդի ամենահաջողված դեմքը,իսկ Chanel No5-ը՝ ամենավաճառվող օծանելիքներից մեկն աշխարհում,որը դարձել է օծանելիքի դասական նմուշ։
Comments
Post a Comment