Խնձորը, սև հաղարջն ու խաղողը նվազեցնում են շաքարախտի առաջացման հավանականությունը
Նման եզրահանգման են եկել գիտնականները, ովքեր 1984-2008 թթ ընթացքում շուրջ 190.000 մարդու շրջանում հարցում են անցկացրել' մրգերի ազդեցությունը պարզելու համար:
Անցկացված մի քանի փորձերի արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր շաբաթը գոնե 2 անգամ կերել են սև հաղարջ, խաղող և խնձոր, 23 տոկոսով իջեցրել են շաքարախտի առաջացման հավանականությունը:
«Մեր փորձերի արդյունքը խոսում է այն մասին, որ մրգերի օգտագործումը շաքարային դիաբետի դեպքում բավականին արդյունավետ է»,-հաստատում է Հարվարդի համալսարանի աշխատակից Իսաո Մուրակին,-«Մրգերն ու հատապտուղները օգտակար են ոչ միայն անոթների և սրտի, այլ նաև մեր մաշկի համար: Իսկ մրգերի հոտը նվազեցնում է քաղցի զգացողությունը»:
Աղբյուրը ` operativ.am
Comments
Post a Comment