Աշխարհի ամենաարտասովոր կղզիները

1. Easter Island 600x337 Top 10 Strange Islands Around The World
Աշխարհում կան բազում տեսարժան կղզիներ, որոնք աչքի են ընկնում գեղեցիկ բնապատկերով: Որոշ կղզիներ ափից մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում, իսկ այլ կղզիներն էլ ծառանում են օվկիանոսի կենտրոնում` ցամաքից բավականին մեծ հեռավորության վրա: Կղզիների մեծ մասն աչք են շոյում իրենց սքանչելի բնապատկերով, սակայն կան և այնպիսի կղզիներ, որոնք ուշադրություն են գրավում իրենց արտասովոր տեսքով կամ պատմությամբ:
Այս ցուցակում ներկայացված ամրոցները առանձնանում են ոչ միայն բնական գեղեցկությամբ և տեսարժան բնապատկերով, այլև ուշադրություն են գրավում այլ առանձնահատկությունների շնորհիվ:

 1  Փալմ Ջումեյրա

10. Palm Islands Dubai 600x383 Top 10 Strange Islands Around The World

Փալմ Ջումեյրան արհեստական կղզի է, որը ծառանում է Դուբայի Ջումեյրա լողափում: Սա չպետք է զաքրմանալի թվա, քանզի Դուբայում կան շատ այլ տեսարժան վայրեր, ինչպես օրինակ 160 հարկանի երկնաքերը: Սակայն այս ճարտարապետական գլուխգործի շնորհիվ է, որ ավելի շատ մարդիկ իմացան Դուբայի մասին: Կղզին 31 քառակուսի կմ. Տարածք է զբաղեցնում:  Կղզու երկարությունը կազմում է 5 կմ.: Փալմ Ջումեյրան Շեյխ Մուհամմեդ Բին Ռաշիդ Ալ Մաքթումի մտահղացումն է: Դրա կառուցումն իրականացվել է Նաքիլի կողմից:  Շինարարության համար օգտագործվել է մոտ 92 միլիոն կուբամետր ավազ, որը փորվել է ծովի հատակից, ինչպես նաև գլաքար, որը պեղվել է մոտակա լեռնաշղթայից: Փալմ Ջումեյրան  Դուբայի միակ արհեստական կղզին չէ. Փալմ Ջեբել Ալին, Փալմ Դեիրան և «Դը Վորլդը» ևս մեծ ճանաչում ձեռք բերելու հավակնություն ունեն:   Սակայն 2008 թ.-ի ֆինանսական ճգնաժամը մեծ հարված հասցրեց այս նախագծերին, դրանց ապագան կասկածի տակ դնելով:

 2  Լա Իսլա դե լաս Մունյեկաս (Տիկնիկների կղզի)

9. La Isla de las Munecas The Island of the Dolls Mexico 600x272 Top 10 Strange Islands Around The World

Ծառերից կախված են տիկնիկներ, որոնք պատված են սարդոստայնով, իսկ երբեմն դրանց աչքերի դատարկ անցքերից ներսուդուրս են անում միջատները: Սա ավելի շուտ հոլիվուդյան սարսափ ֆիլմի տեսարան է հիշեցնում: Ձեր առջև հենց այդպիսի տեսարան կբացվի, երբ հայտնվեք Լա Իսլա դե լաս Մունյեկասում` Տիկնիկների կղզում: Այս կղզու մասին առասպելը նույնքան զարհուրելի է, որքան վերը նկարագրված տեսարանը: Կղզին գտնվում է Մեխիկոյում: Ժամանկին մի նեղսրտած տղամարդ իր ընտանիքի անդամների ողբերգական մահից հետո գալիս և բնակություն է հաստատում Մեխիկոյի Սոչիմիլկո քաղաքի ջրանցքի մոտակայքում:   Նրա անունը Դոն Խուլիան էր: Ասում են, որ մի օր Խուլիանը լսում է մի աղջկա ճիչը և մտածում, թե նա խեղդվում է մերձակա ջրանցքում:  Խուլիանը վազում է նրա կյանքը փրկելու: Նա հերոսաբար ցատկում է ջուրը և նրան դուրս բերում, սակայն ցավոք աղջիկը շուտով մահանում է: Դրանից հետո Խուլիանի ականջին ամեն գիշեր լսվում են աղջկա ճիչերը: Ապարդյուն փորձելով վանել աղջկա հոգին` նա սկսում է տիկնիկներ կախել ծառերից: Նա շարունակում էր ճիչեր լսել ամեն գիշեր, իսկ տիկնիկների թիվն աճում էր: Ժամանակի ընթացքում նրա մասին պատմող առասպելն ավելի ու ավելի էր տարածվում: 2005 թվականին Խուլիանը մահացավ 86 տարեկան հասակում, սակայն նրա տիկնիկները մինչ այժմ էլ կախված են ծառերից, և դրանց թիվն անցնում է մի քանի հարյուրից:

 3  Սոկոտրա կղզի, Յեմեն

8. Socotra Island Yemen 600x450 Top 10 Strange Islands Around The World

Եթե տեսել եք «Խորհրդավոր կղզին» կինոնկարը, այդ դեպքում ձեզ մոտ այս կղզու հետ կապված ասոցիացիաներ կարող են առաջանալ: Սոկոտրա կղզին տեղակայված է Հնդկական Օվկիանոսում` Յեմենի և Սոմալիի մերձակայքում:  Այնտեղ մի շարք տեսարժան վայրեր կան, ինչպես նաև մի լեռնաշղթա, որը 1,525 մետր բարձրություն ունի: Այս կղզին առանձնանում է նաև անջրդի հողերով, սակայն այն ամենից  շատ աչքի է զարնում իր յուրօրինակ կենդանական և բուսական աշխարհով: Այս կղզում աճում են ավելի քան 300 բույսեր: Այստեղ կան 24 սողուններ և 6 թռչուններ, որոնց չեք հանդիպի ոչ մի այլ վայրում: Սոկոտրայում է աճում նաև վիշապի արյուն ծառը, որն այս անվանումը ստացել է իր կարմիր բուսահյութի համար: Ծառի հաստ բնից վեր են խոյանում ծուռումուռ ճյուղերը` ստեղծելով հովանոցի պատկեր: Կղզու բուսականության մասն է կազմում նաև Սոկոտրայի անապատային վարդը`վարդագույն ծաղիկներով բեժ գույնի բույս, որը շաղգամանման ծառ է հիշեցնում: Կղզու միակ թերությունն այն է, որ այն գտնվում է պատերազմական տարածաշրջանում: Սոկոտրայի մերձակա մարզերում իրադրությունն անկայուն է: Եթե չլիներ այսս հանգամանքը, Սոկատրան էկոտուրիստների համար ամենացանկալի վայրը կլիներ:

 4  Ֆորտ Բոյար, Ֆրանսիա 

7. Fort Boyard France 600x425 Top 10 Strange Islands Around The World

Ֆրանսիայի արևմուտքում գտնվող այս կղզին տեղակայված է Օլերոն և Աիքս կղզիների միջև: Այն ի սկզբանե նախատեսված է եղել իբրև ռազմական շինություն, որի կառուցումը սկսել է 1660-ականներին` Լուիզ XIV տիրապետության օրոք, սակայն գլխավոր ճարտարապետն առաջարկել է արքային կյանքի չկոչել Ֆորտ Բոյարի ճարտարապետական նախագիծը: 1804 թ.-ին Նապոլեոնի հրամանով սկսեցին շինարարական աշխատանքը: Դա հեշտ գործ չէր, սակայն բանվորները ջանք ու եռանդ չէին խնայում. նրանք նախ 75,000 կուբամետր ժայռաբեկորներ շաղ տվեցին ավազոտ գետնի վրա: Բրիտանացիների հարձակման պատճառով 1809 թ.-ին շինարարությունը խափանվեց և վերսկսվեց միայն 30 տարի անց:  Այն ավարտին հասցվեց 1857 թ.-ին: Օվալաձև կղզի-ամրոցի լայնությունը կազմում է 32 մետր, իսկ բարձրությունը` 20 մետր: Այնտեղ միաժամանակ կարող էին գտնվել 250 զինվոր և 74 թնդանոթ:  Կղզին օգտագործվել է իբրև ռազմական բանտ, կինոթատրոն, իսկ ներկայումս օգտագործվում է ֆրանսիական «Ֆորտ Բոյար» խաղի նկարահանումների համար:

 5  Զատիկի կղզի

1. Easter Island 600x337 Top 10 Strange Islands Around The World

Զատիկի կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավարևելյան մասում: Այն հայտնի է իր հուշարձանային կոթողներով, որոնք կառուցվել են Ռապանուի ժողովրդի կողմից: Տեղի բնակչությունը, որի թվաքանակը ներկայումս կազմում է 4000 մարդ, ունի շատ հարուստ և ունիկալ առասպելաբանություն:  Կղզու գլխավոր հետաքրքրությունն են համարվում հայտնի Մաոյի արձանները: Դրանց քաշը 20 տոննայից ավելի է, իսկ բարձրությունը հասնում է 20 մետրի: Ընդհանուր առմամբ Զատիկի կղզում կան 997 այդպիսի արձաններ:

Մոաի կոչվող արձանները ստեղծվել են մեր թվարկության 1250- 1500 թթ.: Ամենածանր մոաին կշռում է 86 տոննա: Մոաիների կեսը գտնվում է Ռանո Ռարակույում:  Մինչ այժմ էլ հայտնի չէ, թե ինչպես են կղզու բնակիչները կարողացել կառուցել այս վիթխարի արձանները այն դեպքում, երբ նրանց ձեռքի տակ եղած միակ գործիքները քարերն ու ոսկորներն էին: Արձանների կառուցման հետ կապված տարբեր տեսություններ են շրջանառվում. ոմանք ասում են, որ քարերը տեղածարժելու հանար բնակիչներն օգտագործել են սահնակներ, ոմանք էլ, որ նրանց օգնել են այլմոլորակայինները, սակայն հավաստի բացատրություն դեռևս չկա:

Աղբյուրը՝  Ավելին քան փաստեր

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ