Աշխարհի ամենավտանգավոր հոբբիները
Հոգնե՞լ եք միապաղաղ կյանքից: Նոր զգացողությունների կարի՞ք եք զգում: Որոշ համարձակ մարդիկ ունեն աշխարհի ամենավտանգավոր հոբբիները: Այս մարդիկ սիրում են ռիսկի գնալ, փորձարկել իրենց կարողությունները: Նրանց հոբբիներն այնքան վտանգավոր են, որ նրանք կարող են մինչև անգամ մահանալ դրանցով զբաղվելիս: Սարքավորումների կամ ինքնատիրապետման հետ կապված մի չնչին սխալը կարող է մահվան հանգեցնել:
Ահա աշխարհի ամենամահացու հոբբիների տասնյակը:
10 Բանջի ջամփինգ
Ինքնասպանություն գործելու տրամադրությու՞ն ունեք: Ինչու՞ չնետվել կամրջից, միայն թե չմոռանաք ոտքերին ամրացնել ռետինե ամուր ժապավենը: Հենց որ դա անեք, թռիչքից հետո ձեր ճակատը պարզապես թեթևակիորեն կհպվի գետնին, սակայն հնարավոր է, որ բարդություններ ծագեն: Օրինակ դուք կարող եք գլխի վնասվածքներ ստանալ, կաթվածահար մնալ ողջ կյանքի ընթացքում կամ մահանալ պարանոցի կոտրվածքից: Եթե անգամ ձեզ հաջողվի գետնից հեռավորություն պահպանել, դուք կարող եք խճճվել ռետինե ժապավենի մեջ և շնչահեղձ լինել: Այնուամենայնիվ, ճակատագրական հետևանքներով ցատկ կարող է գրանցվել 500,000-ից մեկ դեպքում միայն:
9 Օդապարիկային սպորտ
Երբևէ ձեզ մոտ թռչելու, երկնքում ճախրելու ցանկություն առաջացե՞լ է: Սա ավելի շուտ ընկնել է, քան թե թռչել: Ազատ անկումը ձգողականության ազդեցությամբ կարող է վտանգավոր լինել: Եթե օդապարիկը չբացվի կամ պարանը կտրվի կամ թռիչքի ժամանակ ձեր աչքերի առաջ մթնի, հետևանքները կարող են անդառնալի լինել: Այնուհանդերձ, 160,000 թռիչքից մեկի ժամանակ մարդ կարող է մահանալ:
8 Դայվինգ (ջրասուզում)
Եթե դուք մենության կարիք եք զգում, այս սպորտը հենց ձեզ համար է: Սուզվելու հետ կապված ամենամեծ վտանգը շնչահեղձությունն է: Եթե թթվածնի ձեր պաշարները վերջանան ջրի խորքում, սա կարող է չափազանց վտանգավոր լինել, քանզի հնարավոր է, որ դուք չհասցնեք ջրի մակերես դուրս գալ: Իսկ եթե մոտակայքում քաղցած շնաձուկ պատահի, շնչահեղձությունն այլևս ձեր աչքին չի էլ գա: Չնայած այս ամենին` դայվինգից մահանալու հավանականությունը չնչին է. 34,400-ից միայն մեկ դեպք:
7 Ոստնացատկ (ցատկ սահնակներով)
Այս սպորտաձևում սահորդները ցած են սլանում զառէջից, ցատկում են և օդում հնարքներ են անում նախքան ցած իջնելը: Նրանք ձգտում են վայրէջք կատարել սկզբնական կետից հնարավորինս հեռու և հնարավորինս մոտ զառիթափ վայրին: Միավորներ են տրվում նաև հնարքները գեղեցիկ ձևով ներկայացնելու համար: Այս սպորտաձևը հղի է մահացու հետևանքներով: Ձյունակույտերը ևս մեծ վտանգ են ներկայացնում: Հնարավոր է, որ բախվեք սառցաբեկորի կամ քարի և ծանր վնասվածք ստանաք: Այս սպորտաձևի պատճառով 8,333-ից 1-ը կարող է մահանալ:
6 Հելիսքիինգ (լեռնասպորտի տեսակ)
Ահա ևս մի խելահեղ ձմեռային մարզաձև: Քանի որ պարզապես դահուկասարքը բավականին շաբլոն է, կարելի է ցատկեր ավելացնել հասարակ դահուկասահքին և այն դարձնել ավելի էքստրեմալ: Սովորական կարճ ցատկն այստեղ չի անցնի: Ի՞նչ կասեիք ուղղաթիռից ցատկելու մասին: Այս սպորտաձևում մարզիկը` հագին դահուկներ կամ սնոուբորդ, անվտանգ հեռավորությունից թռչում է ուղղաթիռից: Երբ զգում եք, որ ձեր հետևում ձյուն է սկսում կուտակվել, կարող եք հասկանալ, որ ամեն ինչ գնալով ավելի վտանգավոր է դառնում: Որոշ խիզախ կամ գուցե պարզապես անմիտ մարդիկ անգամ ակրոբատիկ հնարքներ են անում օդում, ինչպիսին է օրինակ 360 աստիճան պտույտը: Այնուամենայնիվ, մի չնչին սայթաքում հաշվարկների մեջ, և դուք կարող եք ընկնելով ջարդուփշուր լինել, ինչին կհաջորդի կաթվածահարությունը կամ անգամ մահը: Լավ, շատ մի՛ անհանգստացեք, 5560-ից մի դեպքում է միայն հավանական մահանալ այս սպորտաձևից: Հուսացե՛ք, որ դուք 5560-ի մեջ եք:
5 Բեյզջամփինգ (էքստրեմալ մարզաձև)
Սա նման է սահնակներով ցատկին, միայն թե այս մարզաձևում թռիչքը կատարվում է քարափի վրայից: Իսկ սա նույնիսկ ավելի վտանգավոր է, քանզի այս դեպքում ձեր առջև ծառացած է ոչ միայն այն վտանգը, որ օդապարիկը կարող է չբացվել, այլև մի այլ վտանգ. անգամ օդապարիկը բացված վիճակում դուք կարող եք բախվել սարին, ինչի արդյունքում օդապարիկը պարզապես երկու կես կլինի: Բեյզջամփինգից մահանալու հավանականությունը կազմում է մեկ 2317 դեպքից:
4 Բռնցքամարտ
Բռնցքամարտը մեր ժամանակների ամենահայտնի սպորտաձևերից է: Բոլորն էլ հավանաբար լսել են Մուհամմեդ Ալիի մասին: Անգամ նա է ասել. «Բռնցքամարտը վտանգավոր սպորտ է, և բռնցքամարտում արդար խաղ ասվածը գոյություն չունի»: Մի մարզաձև, որի նպատակը հակառակորդին բռունցքների ուժով պարտության մատնելն է, չի կարող անվտանգ լինել: Մի շարք վնասվածքներ կարող են հասցվել մարմնի տարբեր հատվածներին: Ամենավտանգավոր հարվածներ հասցվում են գլխին: Ըստ վիճակագրության` 2,200 բռնցքամարտիկներից մեկը մահանում է բռնցքամարտում ստացած վնասվածքների հետևանքով:
3 Ժայռամագլցում
Ո՞վ չի կարող ծառ մագլցել, սակայն ժայռ մագլցելու համար տեխնիկական պատրաստվածություն է պահանջվում: Մի շարք նախազգուշական միջոցառումներ է պետք ձեռնարկել անվտանգության ապահովման համար: Անհրաժեշտ սարքավորումներից են պարանները, մետաղական ճարմանդները, թթվածնային բաքերը և այլն: Հնարավոր է անգամ մահանալ կլիմայական անբարենպաստ պայմաններից կամ սննդի բացակայությունից: Ժայռամագլցումից միջին հաշվով մահանում է 1750-ից 1 մարդ:
2 Մոտոցիկլավազք
Մոտոցիկլավազք, կարծես թե սա առանձնապես վտանգավոր չէ, սակայն երբ մոտոցիկլավազքն ուղեկցվում է 9.14400 մետր բարձրությամբ թռիչքներով, այն դառնում է աշխարհի ամենավտանգավոր մարզաձևերից մեկը: Արագություն, խելահեղ հնարքներ… Պարզապես անհնար է աչք կտրել: Այս սպորտաձևով զբաղվելիս 1000-ից մեկն է մահանում:
1 Թռիչք դելտապլանով
Այս սպորտաձևը բավականին տարածված է: Որքան ավելի բարձր ես թռչում, այնքան ավելի է աճում կախումը եղանակից: Ցածր ջերմաստիճանի պատճառով հնարավոր է գիտակցությունը կորցնել: Այս սպորտաձևում ամենից հաճախ են գրանցվում սարքերի անսարքություններ: Մեծ է նաև ապառաժներին բախվելու հավանականությունը: 560 դեպքից մեկն ավարտվում է մահվան ելքով:
Աղբյուրը՝ Ավելին քան փաստեր
Comments
Post a Comment