Հոգեբանական թեստ` ըստ մեր սիրած գույնի
Հետևյալ գույներից ընտրիր քեզ ամենահոգեհարազատը և կարդա քո բնուգագիրը:
1. Կարմիր
Սիրում ես առաջատար լինել: Գրեթե բոլոր զգացմունքներդ մաքսիմումի վրա են: Համառ մարդ ես, չես սիրում գործերդ վաղվան թողնել: Հաճախ կարմիր սիրող մարդիկ ցուցամոլ են և եսասեր, անհամբեր, համառ և դաժան: Կարմիր հագած կինը հակված է սիրախաղ անել տղամարդկանց հետ:
2. Նարնջագույն
Իսկական լավատես ես, կենսասեր, երազկոտ ու ստեղծագործ անատ ես: Այս գույնն ուրախության ու հաճույքի մարմնացումն է: Անսպառ էներգիա ունես: Բայց երբեմն պատահում է, որ նարնջագույնի սիրահարներն իրենց մասին բարձր կարծիքի են:
3. Դեղին
Ցանկանում ես բացահայտել ինքդ քեզ, հասնել ինքդ քո առջև դրած նպատակներին: Ինքնավստահ, ուրախ մարդ ես: Հաճախ դեղինի սիրահարների մոտ ստեղծարարության բարձր մակարդակ է լինում: Դեղինն օգնում է նրանց դժվար պահին, կենտրոնացնում է ուշադրությունը: Երբեմն սիրում ես բամբասել: Կարող ես լինել ցրված և քննադատորեն վերաբերբել ինքդ քեզ և շրջապատողներին:
4. Կանաչ
Կանաչն ամենաչեզոք, անշարժ, հանգստացնող գույնն է: Կանաչի սիրահարները հստակ և ճիշտ ընտրում են իրենց կյանքի ուղին: Կյանքի նպատակներին վերաբերվում են ամենայն լրջությաբ: Սիրում են օգնել մյուսներին: Նրանց ներաշխարհը հարուստ է, բայց նրանք չեն շտապում բացահայտել այն:
5. Երկնագույն
Այս գույնը վստահություն է ներշնչում: Այն ընտրում են հանգիստ մարդիկ, ովքեր կարողանում են հարթել կոնֆլիկտային իրավիճակները, խաղաղասիրական մթնոլորտ և ընկերական հարաբերություններ ստեղծել:
6. Կապույտ
Այս գույնը սիրում են հանգիստ, արդարասեր մարդիկ: Երկնագույնի պես, կապույտը նույնպես վստահության զգացում է տալիս: Կապույտ գույնն ընտրում են ապահովված և ինքնավստահ մարդիկ:
7. Մանուշակագույն
Մանուշակագույն ընտրում են այն մարդիկ, ովքեր դժվար են ռեալիզացնում իրենց կյանքում: Դուք հաճախ շատ քննադատորեն եք վերաբերվում ձեզ: Միշտ շատ ռացիոնալ եք և ձգտում եք կառավարել ձեզ: Հակված եք դեպրեսիաների և կարող եք սխալ մեկնաբանել մարդկանց վարքը: Դրա հետ մեկտեղ մանուշակագույնը կարող է բարձրացնել ցածր ինքնագնահատականը:
8. Վարդագույն
Նախընտրում ես ապրել լիարժեք կյանքով: Փնտրում ես նոր զգացողություններ, սիրում ես չարչարվել և չես կարող միշտ նույն դիրքում մնալ: Հաճախ կարող ես քեզ թեթևամտորեն և անտարբեր պահել, սիրում ես ցուցադրել քեզ: Կարծես մանկությունդ այդպես էլ չի ավարտվում: Վարդագույնը նաև թագավորական գույն է համարվում, այն արքայադստրերի և փոքրիկ աղջնակների գույնն է:
9. Մոխրագույն
Հիմնականում մոխրագույնը նախընտրող մարդիկ առաջին տեղում դնում են ուղեղը, այլ ոչ էմոցիաները: Մոխրագույնը չեզոք գույն է: Քեզ նման մարդկանց հազվադեպ կարելի է հանդիպել: Ինտելեկտուալ ես և իրերի խորքն ես նայում: Չես սիրում ծայրահեղություններ և չես բաժանում կյանքը սևի և սպիտակի: Հակված ես ամեն ինչ վերլուծելու:
10. Սև
Սևը նախընտրող մարդիկ իսկական հանելուկ են: Նրանց ցանկանում են շրջապատի ուշադրությունն իրենց վրա սևեռել: Եթե միայն սև ես կրում, ապա դա կարող է խոսել նրա մասին, որ կյանքում ինչ-որ էական բանի կարիք ունես:
Comments
Post a Comment