Աշխարհի ամենաթունդ գարեջուրը
Աշխարհի ամենաթունդ գարեջուրը կոչվում է «Արմագեդոն»:
Այն ավելի շատ հիշեցնում է օղի կամ վիսկի, քանի որ 65 տոկոս ալկոհոլ է պարունակում: Այն պատրաստվում է Շոտլանդիայի «Brewmeister» գարեջրի գործարանում, որը երկու երիտասարդների սեփականությունն է համարվում:
Երիտասարդները սկզբում իրենց համար են պատրաստել գարեջուր, քանի որ չեն կարողացել գնել: Նրանք համալսարանում սովորել են, թե ինչպես է պատրաստվում գարեջուրը, իսկ հետո այն պատրաստելու թույլտվություն են ստացել:
2011 թ.-ին տեղի է ունեցել գարեջրի ցուցահանդես-վաճառք, որի ժամանակ երիտասարդները նաև իրենց պատրաստած գարեջուրն են ներկայացրել: Մասնագետները փորձելով գարեջրի համը՝ նկատել են, որ այն շատ թունդ է գարեջուր լինելու համար, ավելի շատ լիկյորի է նման:
Աղբյուրը ` operativ.am
Comments
Post a Comment