Հայտնագործություններ. Լուցկի
Անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը 1827 թվականի ապրիլի 7-ին փաստաբան Նիկսոնին է վաճառել առաջին լուցկին:
Առաջին հայացքից լուցկին հասարակ իր է, սակայն իրականում այն ունի բավականին հետաքրքիր նախապատմություն:
Որպես նախատիպ ծառայում են չոր ճյուղերը, որի օգնությամբ էլ նախնադարում մարդիկ կրակ էին վառում: Ավելի ուշ չոր ճյուղերին փոխարինեցին հանքանյութերը, որոնք կարող էին կայծ ապահովել:
Անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը իր գյուտը, ինչպես սովորաբար լինում է, արեց շատ պատահական:
1826 թվականին նա, հանդիսանալով դեղագետ, փայտի օգնությամբ խառնում էր քիմիական նյութերը: Այդ փայտի ծայրին չորացել էր քիմիական կաթիլ, և Ջոն Ուոկերը փորձեց հեռացնել այն, հպելով առաստաղին: Հպումից հանկարծակի կրակ բռնկվեց: Ջոն Ուոկերը սկսեց փորձեր կատարել, և 1827 թվականի ապրիլի 7-ին վերջապես տեղի ունեցավ առաջին առևտրային գործարքը: Դեղագործն իր առաջին լուցկիները վաճառեց փաստաբան Նիկսոնին:
Comments
Post a Comment