8 ամենաօգտակար մրգերը


Մրգերի օգտակարության մասին գրեթե բոլորը գիտեն, նրանք պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոէլեմենտներ: Մրգերի օգտագործումը օգնում է արագ և առանց վնասի քաշ կորցնել: Բոլոր մրգերն էլ օգտակար են, սակայն կան մրգերի մի քանի  տեսակներ, որոնք պետք է, որ մարդն ամեն օր օգտագործի իր սննդակարգում:

1. Բանան:
Այս միրգն օգնում է իջեցնել ճնշումը, նվազեցնում է սրտի հիվանդություններով ձեռք բերելու ռիսկը, կարգավորում է ստամոքսի աշխատանքը, նվազեցնում է թթվայնությունը և վերացնում է այրոցը:

2. Թուրինջ:
Թուրինջը գրգռում և ակտիվացնում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օգնում է արյան ճնշման իջեցմանը և շատ է օգտակար է լյարդի ֆունկցիաների խախտման ժամանակ: Թուրինջ խորհուրդ են տալիս օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն մտավոր գերծանրաբեռնվածություն, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում և նրանց, ովքեր նոր են վիրահատվել: Եթե մի քանի ամիս ուտել թուրինջ, ապա այն կօգնի կորցնել 5-7 կգ:

3. Ծիրան:
Եթե դեղձի շրջանը չէ, ապա կարելի է օգտագործել ծիրանի չիրը: Ծիրանը մեծ քանակությամբ պարունակում է պետա-կարոտին, որը պայքարում է մաշկի ծերացման դեմ և օգտակար է տեսողության համար: Չորացրած ծիրանը հարուստ է երկաթով և մագնիումով, որը հանդիսանում օրգանիզմի համար էներգիայի աղբյուր, բացի այդ թուլացնում է նյարդային համակարգը:

4. Մանգո:
Մեկ մանգոն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, կանխարգելում է արթրիտի առաջացումն, օգնում է վերքի շուտ լավացմանը և իմունային համակարգի ամրապնդմանը:

5. Կիվի:
Կիվին իրավամբ համարում են վիտամինային ռումբ, որովհետև իր մեջ պարունակվում է մրգերի և բանջարեղենների համար ռեկորդային քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր։ Այն հարուստ է հատկապես C վիտամինով։ Ուրիշ ոչ մի մրգի մեջ C վիտամինի նման քանակություն չկա։ Ամեն օր մեկական կիվի ուտելու դեպքում մարդու օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»։ Արտաքուստ համեստ այս պտուղը հարուստ է E, B2, B3, B6 վիտամիններով:

Կիվին, սովարաբար, օգտագործում են մարսողության լավացման, ռևմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար։

6. Լիմոն:
Բոլորն էլ գիտեն, որ մրսածության ժամանակ թիվ 1 միրգը, որ պետք օգտագործել, լիմոնն է: Լիմոնն օգնում է այրել ճարպերը և նվազեցնում է ախորժակը: Եթե ցանկանում եք քաշ գցել, ապա անպայման պետք է ըմպեք լիմոնով ջուր:

7. Խնձոր:
Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ A, B և C վիտամիններ, սակայն մեր օրգանիզմը խնձորից արագ յուրացնում է նաև կալիում, կալցիում, ֆոսֆոր, նատրիում և ցինկ: Բոլորովին վերջերս այս մրգի մեջ բացահայտվել են տանիններ կոչվող օգտակար նյութերի մի խումբ, որոնք կանխում են միզասեռական համակարգի վարակները, օգտակար են սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում և ամրացնում են ատամներն ու լնդերը:

Պատահական չէ, որ խորհուրդ է տրվում խնձորը կեղևով ուտել, այն մեծ քանակությամբ կվերցետին կոչվող հակաօքսիդանտ է պարունակում, որը մեր բջիջները պաշտպանում է վաղաժամ ոչնչացումից:

8. Պապայա:
Այս միրգը շատ հաճախ չենք հանդիոպւմ խանութներում և այն կարելի իր օգտակարությամբ համեմատել նարնջի հետ, սակայն պապայան իր մեջ պարունակում է 15 անգամ ավել C վիտամին: Այն նվազեցնում է պոլիարտրիտի ռիսկը և իջեցնում է խոլեստերինը:

Աղբյուրը ` operativ.am

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ