23 ասույթներ, որոնք կստիպեն փոխել ձեր վերաբերմունքը կյանքի հանդեպ


Աասույթներ, որոնք կստիպեն փոխել ձեր վերաբերմունքը կյանքի հանդեպ

1. Պաբլո Պիկասո
«Այն ամենը, ինչ հնարավոր է պատկերացնել, գոյություն ունի»:

2. Ջիլդա Ռադներ
«Ես կատարյալ ավարտ էի ակնկալում: Սակայն այժմ ես սովորել եմ, որ որոշ բանաստեղծություններ չունեն հանգավորում, որոշ պատմություններ էլ չունեն հստակ սկիզբ, առանցք կամ ավարտ: Կյանքի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ մենք շատ բան չգիտենք, հակված ենք փոփոխվելու, պետք է ամեն պահից օգտվենք ու լավագույնը քաղեք կյանքից` առանց նախապես իմանալու, թե ինչ է պատահելու հաջորդ պահին: Գայթակղիչ անորոշություն...»:

3. Այզեք Ազիմով
«Այսօր կյանքի ամենատխուր կողմն այն է, որ գիտությունն ավելի արագ է զարգանում ու կատարելագործվում, քան հասարակությունը` իմաստնանում»:

4. Ջոն Լենոն
«Գոյություն ունեն մոտիվացիայի երկու հրիչ ուժեր` վախն ու սերը: Երբ մենք վախենում ենք, ետ ենք քաշվում կյանքից: Երբ մենք սիրում ենք, ոգևորվածությամբ ու հոժարությամբ գրկաբաց ընդունում ենք այն ամենը, ինչ կյանքը տալիս է մեզ: Մենք պետք է նախ սովորենք սիրել ինքներս մեզ` մեր բոլոր առավելություններով ու անկատարությամբ հանդերձ: Եթե մենք չկարողանանք սիրել ինքներս մեզ, մենք չենք կարող ամբողջությամբ բացահայտել սիրելու մեր կարողությունը ու մեր ստեղծագործելու և արարելու հնարավորությունը: Էվոլյուցիայի և աշխարհն ավելի լավ տեղ դարձնելու հույսը ընկած է այն մարդկանց անվախության ու սրտաբացության մեջ, ովքեր գրկաբաց ընդունում են կյանքի ընձեռած բոլոր դժվարություներն ու անակնկալները»:

5. Լեմոնի Սնիկեթ
«Մարդիկ միանշանակ չար կամ բարի չեն լինում: Նրանք կարծես աղցան լինեն լավ ու վատ տարբեր բաղադրամասերով, որոնք միախառնված են իրար խառնաշփոթության ու հակասությունների մեջ»:

6. Ուիլ Ռոջերս
«Շատ մարդիկ են ծախսում իրենց վաստակած գումարները այնպիսի իրեր գնելու համար, որոնք նրանք իրականում չեն ուզում և դա միայն ուրիշների վրա տպավորություն թողնելու համար»:

7. Ջորջ Բեռնարդ Շոու
«Կյանքում սխալներ գործելը ոչ միայն ավելի պատվաբեր է, այլև ավելի օգտակար, քան կյանքը, որն ապրում ես ոչինչ չանելով»:

8. Արունդհատի Ռոյ
«Սիրել, սիրված լինել, երբեք չմոռանալ սեփական աննշանության մասին: Երբեք չսովորել անասելի բռնություններին և գռեհիկ անհավասարությանը, որը ամենուր տիրում է կյանքում: Ամենատխուր իրավիճակներում փնտրել ուրախություն: Գնահատել գեղեցկությունը: Երբեք չպարզեցնել այն, ինչ բարդ է, և չբարդացնել այն, ինչ պարզ է: Հարգել ուժը, բայց ոչ թե իշխանությունը: Եվ ամեն ինչից առաջ` տեսնել, փորձել և հասկանալ: Երբեք հայացքը չփախցնել և երբեք, երբեք չմոռանալ»:

9. Խուլիան Բարներս
«Գրքերն ասում են, թե նա այսպես արեց, որովհետև…: Կյանքն ուղղակի ասում է, որ նա այդպես արեց: Գրքերն այն վայրն են, որտեղ ամեն ինչ իր բացատրությունն է գտնում, կյանքը` որտեղ չկա ոչ մի բացատրություն: Այնպես որ, ես չեմ զարմանում, որ շատ մարդիկ գրքերն են նախընտրում»:

10. Ջիմ Մորիսոն
«Մարդիկ վախենում են իրենք իրենցից, իրենց իրականությունից և ամենաշատը` զգացմունքներից: Մարդիկ շատ են նշում, թե ինչքան հրաշալի բան է սերը, սակայն դա անկեղծ չէ: Սերը ցավ է պատճառում: Զգացմունքները խանգարում են: Մարդկանց սովորեցրել են, թե ցավը չարիք է և վտանգավոր: Ինչպե՞ս կարող են այդ դեպքում մարդիկ սիրել, եթե նրանք վախենում են զգալուց: Ցավը մեզ արթնացնելու համար է: Մարդիկ փորձում են թաքցնել իրենց ցավը, սակայն նրանք սխալ են թույլ տալիս: Ցավը մի բան է, որը պետք է կրել: Դու զգում ես քո ուժը, երբ ցավի փորձությունը հաղթահարում ես. ահա թե ինչն է կարևորը: Ցավը զգացմունք է: Քո զգացմունքները քո մի մասնիկն են, քո սեփական իրականությունը: Եթե դու ամաչում ես դրանցից ու թաքցնում դրանք, դու թույլ ես տալիս հասարակությանը ոչնչացնել քո իրականությունը: Դուք պետք է պաշտպանեք ցավը զգալու ձեր իրավունքը:

11. Կալու Նդուկե Կալու
«Այն ամենը, ինչ անում ես միայն քեզ համար, կորչում է այն ժամանակ, երբ դու այլևս չես լինում, իսկ այն ամենը, ինչ անում ես մյուսների համար, հավերժ մնում է որպես ժառանգություն»:

12. Ջոն Լենոն
«Չկա որևէ մի վայր, որտեղ դու հայտնվես, և որտեղ դու չպետք է լինեիր»:

13. Ջոն Կրակաուեր
«Կտրուկ փոփոխություններ կատարեք ձեր կյանքում և սկսեք համարձակությամբ այնպիսի քայլեր կատարել, որոնցում նախկինում միշտ կասկածել եք, թե կիրականացնեք, կամ մտածել, թե երբեք չեք անի: Շատ մարդիկ են ապրում տխուր հանգամանքներում, սակայն երբեք չեն փորձում փոխել այն իրավիճակը, որում հայտնվում են, քանի որ նրանք սովոր են պաշտպանվածության, հարմարավետության և պահպանողականության մեջ ապրել, այն դեպքում, երբ կարող է թվալ` բոլոր այս երևույթները խաղաղ են պահում մարդու միտքը, այնինչ իրականում չկա մարդու արկածախնդրային ոգուն ավելի վնասող բան, քան ապահով ապագայի միտքը: Կյանքի իրական ուրախությունն ու երջանկությունը թաքնված է այն նոր փորձառությունների մեջ, որոնց միջով անցնում ենք կյանքում, և հետևաբար չկա ավելի մեծ ուրախություն, քան անընդմեջ փոփոխվող կյանքի հորիզոնները, երբ ամեն օր նոր, ուրիշ արև է ծագում քեզ համար: Եթե դուք ցանկանում եք ավելին քաղել կյանքից, ապա պետք է կորցնեք ձեր միապաղաղ ապահովությանը կառչելու հակվածությունն ու նոր փորձառությունների գնաք, որոնք կարող են սկզբում ձեզ անմտություն թվալ, սակայն երբ դուք արդեն սովորեք այդ տեսակ կյանքին, այն ժամանակ կսկսեք հասկանալ դրա ամբողջ նշանակությունն ու գեղեցկությունը և կսկսեք գնահատել այն»:

14. Լաուրա Ինգալս Ուայլդեր
«Իրական արժեքները չեն փոփոխվել: Դեռևս պետք է համեստ լինել և ճշմարտախոս, մեր ունեցածից լավագույնը քաղել, ուրախանալ պարզ հաճույքներով և քաջություն ունենալ այն ժամանակ, երբ ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես մենք ենք ցանկանում»:

15. Ֆրանկ Զապա
«Եթե դու այժմ ձանձրալի ու տաղտկալի կյանք ես վարում, որովհետև քո կյանքում շարժվել ես այնպես, ինչպես քեզ ասել են քո մայրը, հայրը, ուսուցիչը, վանականը կամ էլ հեռուստացույցից այն կողմ ինչ-որ մեկը, ապա դու արժանի ես այդպիսի կյանքի»:

16. Պաուլո Կոելյո
Երբ մենք ամենաքիչն ենք դրան սպասում, կյանքը մեր առջև փորձություն է դնում` փոխվելու մեր քաջությունն ու ցանկությունը փորձելու համար: Իմաստ չկա ձևացնելու, թե ոչինչ չի պատահել կամ ասել, թե պատրաստ չենք: Փորձությունը չի սպասի: Կյանքը ետ չի նայում: Մեկ շաբաթն ավելին քան բավական է, որպեսզի մենք որոշենք` ընդունում ենք մեր ճակատագիրը, թե ոչ:

17. Թոմ Ռոբինս
«Մեր կյանքն այնքան էլ սահմանափակ չէ, ինչպես մենք կարծում ենք: Աշխարհը հրաշալի տարօրինակ մի վայր է: Ոչնչի չի կարելի վստահել, բայց միայն սիրուն: Ամեն ինչ հնարավոր է, և մենք բոլորս կարող ենք երջանիկ ու բավարարված զգալ, եթե միայն համարձակություն ունենանք իսկապես ազատ լինել և իմաստություն ունենալ մի կողմ դնել մեր էգոն և դադարել այսքան լուրջ վերաբերվել ինքներս մեզ»:

18. Ջորջ Բեռնարդ Շոու
«Երբ երկու մարդիկ գտնվում են ամենադաժան, ամենահիմար, ամենախաբուսիկ ու ժամանակավոր կրքերի ազդեցության տակ, նրանք երդվում են, թե կմնան այդքան ոգևորված, աննորմալ ու հոգնեցնող վիճակում, մինչև որ մահը կբաժանի նրանց»:

19. Լաո Ցզի
Կյանքը բնական ու ինքնաբուխ փոփոխությունների ընթացք է: Մի հակառակվեք դրանց, դա միայն վիշտ կպատճառի: Թույլ տվեք իրականությանը իրականություն լինել: Թույլ տվեք դրանց բնականորեն առաջ շարժվել այն ուղղությամբ, որով դրանք ընթանում են»:

20. Մարկոս Ավրելիոս
«Վայելեք կյանքի գեղեցկությունը: Աստղերին նայեք և ինքներդ ձեզ պատկերացրեք նրանց հետ վազելիս»:

21. Այան Հիրսի Արի
«Կյանքում միակ բանը, որն ինձ իմացական աններդաշնակության է բերոււմ կամ ներքին կոնֆլիկտի, դա աթեիզմն է: Դա համոզմունք չէ: Մահն իրական է, որը փոխարինում է թե՛ քաղցրահնչյուն Եդեմը, թե՛ դժոխքի սարսուռը: Այնպես որ, կյանքը երկրի վրա իր ամբողջ առեղծվածներով, գեղեցկությամբ ու ցավով պետք է ավելի ամբողջական ապրել: Մենք սայթաքում ենք, ոտքի կանգնում, տխրում ենք, ինքնավստահ, անպաշտպան, միայնակ, ուրախ զգում և զգում սերը: Չկա սրանից ոչինչ ավելի, սակայն ես ինքս էլ ոչինչ ավելի չեմ ուզում»:

22. Միթչ Ալբոմ
«Ոչ մի պատահական արված քայլ չի լինում, մենք բոլորս փոխկապակցված ենք: Հնարավոր չէ մեկի կյանքն առանձնացնել մյուսից, ինչպես հնարավոր չէ զեփյուռն առանձնացնել քամուց:

23. Վուդի Ալեն
Եթե ցանկանում եք ծիծաղեցնել Աստծուն, պատմեք նրան ձեր ծրագրերի մասին»:

Աղբյուրը՝  Հետաքրքրասերի բլոգ

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ