Վանգայի գուշակությունները 2010 թ.-ից մինչև 5079 թ.
2010 թ. – Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Պատերազմը կկսվի 2010 թ.-ի նոյեմբերին և կավարտվի 2014 թ.-ի հոկտեմբերին: Կսկսվի ինչպես սովորական, իսկ հետո կկիրառվի սկզբում ատոմային, իսկ հետո քիմիական զենք:
2011 թ. – Հյուսիսային կիսագնդում ռադիոակտիվ տեղումների պատճառով կենդանի չեն մնա ո’չ բուսական, ո’չ էլ կենդանական աշխարհները: Այնուհետ մուսուլմանները քիմիական պատերազմ կսկսեն կենդանի մնացած եվրոպացների դեմ:
2014 թ. – Մարդկանց մեծամասնությունը կտառապի թարախախտով, մաշկի քաղցկեղով և մաշկային այլ հիվանդություններով (քիմիական պատերազմի հետևանքը):
2016 թ. – Եվրոպան գրեթե անմարդաբնակ է:
2018 թ. – Համաշխարհային նոր գերտերություն է դառնում Չինաստանը: Զարգացող երկրները շահագործվողներից վեր են ածվում շահագործող երկրների:
2023 թ. – Մի փոքր կփոխվի Երկրագնդի ուղեծիրը:
2025 թ. –Եվրոպան դեռևս քիչ է բնակեցված:
2028 թ. – Էներգիայի նոր աղբյուրի ստեղծում: Քաղցը հետզհետե հաղթահարվում է: Սկսվում է օդաչուավոր տիեզերանավի արշավը դեպի Վեներա:
2033 թ. – Բևեռային սառույցները հալչում են: Բարձրանում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակը:
2043 թ. – Համաշխարհային տնտեսությունը զարգանում է: Եվրոպան ղեկավարում են մուսուլմանները:
2046 թ. – Աճեցվում են ցանկացած տեսակի օրգաններ: Օրգանների փոփոխությունը դառնում է բուժման լավագույն մեթոդներից մեկը:
2066 թ. – Մուսուլմանական Հռոմի վրա հարձակման ժամանակ ԱՄՆ-ը օգտագործում է զենքի նոր տեսակ՝ կլիմայականը: Կտրուկ ցրտում է:
2076 թ. – Առանց դասակարգերի հասարակություն (կոմունիզմ):
2084 թ. – Բնության վերականգնում:
2088 թ. – Նոր հիվանդություն՝ ծերացում մի քանի վայրկյանում:
2097 թ. – Արագ ծերացումը հաղթահարված է:
2100 թ. – Արհեստական արեգակը լուսավորում է Երկրագնդի մութ կողմը:
2111 թ. – Մարդիկ դառնում են կենդանի ռոբոտներ:
2123 թ. – Պատերազմ փոքր պետությունների միջև: Գերտերությունները չեն խառնվում:
2125 թ. – Հունգարիայում ազդանշաններ կստանան տիեզերքից (կրկին կհիշեն Վանգայի մասին):
2130 թ. – Գաղութները ջրի տակ են (այլմոլորակայինների միության շնորհիվ):
2164 թ. – Կենդանիներին կիսամարդ են դարձնում:
2167 թ. – Նոր կրոն:
2170 թ. – Մեծ երաշտ:
2183 թ. – Մարս մոլորակի գաղութը դառնում է միջուկային տերություն և անկախություն է պահանջում Երկրագնդից:
2187 թ. – Հաջողվում է կանգնեցնել երկու խոշոր հրաբուխների ժայթքումը:
2195 թ. – Ծովային գաղութները ապահովված են և’ սնունդով, և’ էներգիայով:
2196 թ. – Ասիացների և եվրոպացիների ամբողջական միաձուլումը:
2201 թ. – Արեգակի վրա դանդաղում են տերմոմիջուկային գործընթացները: Ցրտում է:
2221 թ. – Ոչ երկրային կյանքի փնտրման ժամանակ մարդկությունը շփման մեջ է մտնում ինչ-որ ահավոր երևույթի ժամանակ:
2256 թ. – Տիեզերանավը Երկիր է բերում նոր ծանր հիվանդություն:
2262 թ. – Հետզհետե փոխվում են մոլորակների ուղեծրերը: Մարսին սպառնում է գիսաստղը:
2271 թ. – Կրկին հաշվարկված են փոփոխված ֆիզիկական հաստատունները:
2273 թ. – Դեղին, սպիտակ և սև ռասաների միաձուլումը: Նոր ռասաներ:
2279 թ. – Էներգիա ոչինչից (հավանաբար վակուումից կա սև խորշերից):
2288 թ. – Ճանապարհորդություն ժամանակի միջով: Նոր շփումներ այլմոլորակայինների հետ:
2291 թ. – Արեգակը սառչում է: Փորձեր են ձեռնարկվում այն կրկին վառել:
2296 թ. – Հզոր պայթյուններ Արեգակի վրա: Փոխվում է ձգողականության ուժը: Սկվում են ընկնել հին տիեզերակայաններ և արբանյակներ:
2299 թ. – Ֆրանսիայում պարտիզանական պայքար է իսլամի դեմ:
2302 թ. – Հայտնագործված են նոր կարևոր օրենքներ և Տիեզերքի գաղտնիքներ:
2304 թ. – Հայտնագործված է Լուսնի գաղտնիքը:
2341 թ. – Ինչ-որ ահավոր բան է մոտենում Երկրին Տիեզերքից:
2354 թ. – Արհեստական արեգակներից մեկի վթարը երաշտի է բերում:
2371 թ. – Մեծ սով:
2378 թ. – Նոր արագ բազմացող ռասա:
2480 թ. – Բախվում են արհեստական երկու արգակներ: Երկրագունդը մթնշաղի մեջ է:
3005 թ. – Պատերազմ Մարսում: Խախտվում են մոլորակների հետագծերը:
3010 թ. – Գիսաստղը կբախվի Լուսնին: Երկրագնդի շուրջը քարե փոշուց գոտի է:
3797 թ. – Այս ժամանակ արդեն Երկրագնդի վրա կվերանա ամեն մի կենդանի բան, սակայն մարդկությունը կկարողանա նոր կյանքի համար հիմքեր գցել այլ աստղային համակարգում:
3803 թ. – Նոր մոլորակը սակավաբնակ է: Քիչ են փշումները մարդկանց միջև: Նոր մոլորակի կլիման ազդում է մարդկանց օրգանիզմի վրա՝ նրանք սկսում են մուտացիայի ենթարկվել:
3805 թ. – Պատերազմ մարդկանց միջև ռեսուրսների համար: Մահանում է մարդկանց կեսից ավելին:
3815 թ. – Պատերազմն ավարտված է:
3854 թ. – Քաղաքակրթության զարգացումը փաստացիորեն կանգնում է: Մարդիկ կենդանիների նման ապրում են հոտերով:
3871 թ. – Նոր մարգարեն պատմում է մարդկանց բարոյական արժեքների, կրոնի մասին:
3874 թ. – Նոր մարգարեն ստանում է հասարակության բոլոր շերտերի աջակցությունը: Կազմավորվում է նոր Եկեղեցի:
3878 թ. – Այլմոլորակայինները նոր Եկեղեցու հետ միասին մարդկանց նորից սովորեցնում են մոռացված գիտությունները:
4302 թ. – Նոր քաղաքներ են հայտնվում մոլորակի վրա: Նոր եկեղեցու ղեկավարությունը խթանում է տեխնոլոգիաների և գիտության զարգացումը:
4302 թ. – Գիտության զարգացում: Գիտնականները ընդհանուր մեխանիզմներ են հայտնագործում մարդու օրգանիզմի վրա բոլոր տեսակի հիվանդույթունների ազդեցության մեջ:
4304 թ. – Գտնվել է ցանկացած հիվանդություն հաղթահարելու միջոց:
4308 թ. – Մուտացիայի արդյունքում մարդիկ վերջապես սկսում են օգտագործել իրենց ուղեղը ավելի քան 34%-ով: Ամբողջովին վերանում է չարի և ատելության հասկացությունը:
4509 թ. – Ծանոթություն Աստծո հետ: Մարդը վերջապես հասնում է զարգացման այնպիսի աստիճանի, որ կարողանում է շփվել Աստծո հետ:
4599 թ. – Մարդիկ անմահություն են ձեռք բերում:
4674 թ. – Քաղաքակրթության զարգացումը հասնում է իր գագաթնակետին: Տարբեր մոլորակներում ապրող մարդկանց ընդհանուր թիվը հասնում է 340 միլիարդի: Սկսվում է միաձուլում այլմոլորակայինների հետ:
5076 թ. – Գտնված է Տիեզերքի սահմանը: Ինչ է դրանից այն կողմ՝ ոչ ոք չգիտի:
5078 թ. – Որոշում է ընդունված լքել տիեզերքի սահմանները, չնայած բնակչության 40%-ը դեմ է:
5079 թ. – Աշխարհի վերջը:
Աղբյուրը ` operativ.am
Comments
Post a Comment