Օրվա ծնունդը. Ֆրանչեսկո Տոտտի

Ֆրանչեսկո Տոտտին ծնվել է 1976 թվականի Սեպտեմբերի 27-ին Հռոմում, իտալացի ֆուտբոլիստ, Ռոմա ֆուտբոլային ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան, թիմի ավագ և խորհրդանիշ, իր ողջ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում նվիրված է եղել Ռոմայի գույներին։
2006 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն և 2000 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, ինչպես նաև 1996 թվականին Իտալիայի երտասարդական հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Առաջին հավաքականի կազմում մասնակցել է 58 հանդիպման (այս ցուցանիշը Ռոմայի ֆուտբոլիստների համար երկար ժամանակ ռեկորդային էր համարվում, մինչև այն չգերազանցեց Դանիելե Դե Ռոսսին) և դարձել է 9 գոլի հեղինակ։ Սակայն տարբեր պատճառներով Ֆրանչեսկոն ցույց չէր տալիս այն խաղը հավաքականում, ինչ ցույց էր տալիս Ռոմայում:

Ֆրանչեսկոն հանդիսանում է Սերիա A-ի լավագույն 30 ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստներից մեկը և խփած գնդակներով երկրորդը, իսկ ներկայում հանդես եկող ֆուտբոլիստներից առաջինն է: Սերիա A-ում մի ակումբի կազմում խփած գնդակների քանակով հանդիսանում է բացարձակ ռեկորդակիր: Բոլոր այս նվաճումները լավագույն ցուցանիշներն են Ռոմայի ամբողջ պատմության ընթացքում։ Տոտտին առաջինն է եվրագավաթներում անցկացրած խաղերի և խփած գոլերի քանակով Ռոմայի պատմության մեջ։ Հանդիսանում է «հռոմեական դերբիի» լավագույն ռմբարկու և ամենաշատ դերբիներ անցկացրած ֆուտբոլիստ։

Մտնում է ներկայումս ապրող աշխարհի լավագույն 125 ֆուտբոլիստների ցանկի մեջ, որը 2004 թվականի մարտին կազմել է Պելեն: Հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան։ Մադամ Տյուսսոյի թանգարանում ունի սեփական մոմե արձանը

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ