Աշխարհի ամենախելացի մարդը


Աշխարհի ամենախելացի մարդը ԱՄՆ-ի Միսսուր նահանգի բնակչուհի ՄԵրելին Վոս Սավանտն է:
Նրա IQ գործակիցը 228 միավոր է: Նա այդ արդյունքը գրանցել է 10 տարեկանում և հայտնվել գինեսի ռեկորդների գրքում: Նշեմ, որ 135 միավորից բարձր ունեցող մարդիկ համարվում են հանճար, իսկ միջին մարդու IQ-ն 86-114 միավոր է: 
Մասնագետները հաշվել են տարբեր ժամանակների խելացի մարդկանց IQ -ները: Նյուտոնի ու Վոլտերի մոտ այն եղել է 190, Գալիլեյի մոտ` 185, Լեոնարդո Դա Վինչիի մոտ` 150, Բախի և Դարվինի մոտ` 140, Կոպեռնիկոսի մոտ` 130:
ՄԵրելին Սավանտը ծնվել է 1946թ. օգոստոսի 11-ին: Համալսարանում սովորել է ընդամենը 2 տարի:  Ամուսնացած է կենսաբան Ռոբերտ Ջարվիկի հետ, որն ի դեպ առաջինն է ստեղծել արհեստական սիրտը: Նրա IQ 180 միավոր է: Մերելինն ունի որդի, որի IQ-ն 164 միավոր է: Ըստ Մերելինի մարդու IQ-ն 40-60%-ով փոխանցվում է ժառանգաբար, սակայն լավ սնվելով այն կարելի է մեծացնել 20%-ով:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ