Միչիգանի եռանկյունու առեղծվածը

Միչիգանի եռանկյունին աշխարհագրական եռանկյունիներից մեկն է, որը գտնվոմ է Միչիգան լճի կենտրոնում: Այն համարվում է ցամաքային և օդային տեխնիկայի առեղծվածային անհետացումների վայր:
1937 թ. ապրիլի 28-ին կապիտան Ջորջ Դոնները Փենսիլվանիա նահանգից ճանապարհ էր ընկել դեպի Վիսկոնսին նահանգ և ստիպված էր անցնել այս եռանկյունով: Ինչպես պատմությունն է վկայում, Ջորջն անհետացել է սեփական նավից: Անձնակազմի որոնումները ապարդյուն են եղել:

1950 թ. հունիսի 23-ին «Northwest Airlines» ընկերության կողմից իրականացվում էր 2501 չվերթը' Նյու-Յորքից դեպի Մինեապոլիս: 58 ուղևոր ունեցող ինքնաթիռը ղեկավարում էր փորձառու օդաչու Ռոբերտ Լինդը: Եղանակային վատ պայմանների պատճառով ինքնաթիռը փոխում է ընթացքը և շրջվում դեպի Միչիգան: Կեսգիշերին մոտ Լինդը թույլտվություն խնդրեց իջնել 1066 մետրից մինչև 762' առանց նշելու պատճառը: Հարցումը մերժվեց, ու դա եղավ վերջին կապը 2501 չվերթի հետ: Միչիգանի եռանկյունին դարձավ անհետացած ինքնաթիռի վերջին վայրը, և չնայած ամեն տարի անցկացվող որոնողական աշխատանքներին' չեն հայտնաբերվել ո'չ օդանավի մնացորդները, ո'չ մարդկային որևէ մասունք:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ