Հայտնագործություններ. Գրիչ
Գնդիկավոր գրիչի գյուտարարը համարվում է հունգարացի լրագրող Լասլո Բիրոն է:
Գնդիկավոր գրչի հայտնաբերումը պաշտոնապես թվագրվում է 19-րդ դարի վերջին: 1888թ. այս օրը՝ հոկտեմբերի 30-ին դրա պատենտն ստացավ Ջոն Լաուդը, իսկ 1916-ին՝ Վան Վետչեն Ռայսբերգը:
1930-ականների վերջին ժամանակակից գնդիկավոր գրչին նման գրիչ պատենտավորեց հունգարացի լրագրող, գյուտարար Ջոզեֆ Լասլո Բրիոն:
Գյուտը բավական խոստումնալից էր:Գրեթե միաժամանակ գնդիկավոր գրչի արտադրության պատենտը գնեց Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը՝ իր օդաչուների համար, ովքեր դժվարանում էին օդում փետրավոր գրիչների հետ գործ ունենալիս:
Արգենտինա տեղափոխվելով՝ Բիրոն վերագրանցեց իր պատենտն ու մեծ հաջողությամբ այն վաճառեց 1 մլն դոլարով Eversharp ընկերությանը:
Արգենտինական ընկերությունը սկսեց աշխարհում առաջին՝ գնդիկավոր գրիչների զանգվածային արտադրությունը:
Հետաքրքիր է, որ նոր գրիչը գովազդելիս ասվում էր, որ այն կարող է գրել նաև ջրի տակ:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete