Հայտնագործություններ. Թեյ
Թեյ (չին. 茶 — «չա»), ըմպելիք, որը ստացվում է հատուկ մշակման ենթարկված թեյի թփի տերևների եփման, եռացման կամ թորման արդյունքում:
Թեյ է կոչվում նաև ինքը` այդ ըմպելիքի պատրաստման համար նախատեսված տերևը:
Բույսի լատինական անվանումը կապված է քարոզիչ Իրժի Կամելիուսի անվան հետ: Նա երկար տարիներ ապրել է Չինաստանում: Ենթադրվում է, որ Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ նահանգի խառը անտառներում աճող թեյենին հնագույնն է աշխարհում: Թեյի թփի բարձրությունը հասնում է 10 մ-ի, իսկ բնի տրամագիծը 50-սմ-ի:
Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն որպես նվեր` մատուցվել է Պորտուգալիայի արքային, նրան հպատակ նավագնացների կողմից: 100 տարի անց թեյը սկսեց ներմուծվել հոլանդական առևտրական նավերով: 1664 թվականից թեյն ընդունվեց որպես արարողական ըմպելիք անգլիական արքունիքի կողմից: 18-րդ դարի սկզբից Լոնդոնում գործում էին թեյի մասնագիտացված խանութ և թեյարաններ: Ռուսաստանում թեյը տարածում է ստացել 1812թ. Նապոլեոնի արշավանքից հետո։ 1818թ. մշակում են Նիկիտինյան այգում, 19-րդ դ. երկրորդ կեսից այն սկսում են մշակել Սև ծովի Կովկասյան ափերին։
Comments
Post a Comment