Աշխարհի ամենաբարձր ջրվեժը


Աշխարհի ամենաբարձր ջրվեժը Անխելն է (իսպ.՝ Salto Ángel, պեմոնյան լեզվով՝ Kerepakupai vena, ինչը թարգմանվում է՝ «Խոր տեղի ջրվեժ»): Այն գտնվում է Վենեսուելայում՝ Կանայմայի ազգային այգում:

Ազատ անկումով աշխարհի ամենաբարձր ջրվեժը, Գահավիժում է Վենեսուելայի ամենաբարձր կետից՝ Աույանտեպույա ժայռի բարձրունքից, որը թարգմանաբար նշանակում է՝ «Սատանայի լեռ»:

Ջրվեժի ընդհանուր բարձրությունը՝ 979 մ է (որոշ տեղեկություններով 1054 մ), ազատ անկումը՝ 807 մ, լայնությունը՝ 107 մ, ծախսը՝ 300 մ³/վ: Ջրվեժի չափազանց մեծ բարձրության պատճառով, վայր թափվող ջրի կաթիլները, մինչ գետնին հասնելը, գոլորշիանում ու մառախուղ են դառնում:

Անխելը հայտնաբերել է ամերիկյան օդաչու՝ Ջեյմս Էյնջելը, որը թռչել էր ջրվեժի վրայով 1935 թվականին (նրա պատվին էլ ջրվեժը կոչվել է Անխել):

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ