Աշխարհի ամենաթանկարժեք տունը

Շվեյցարիայի Ցուգի լճի ափին է գտնվում $12.2 միլիարդ դոլար աստղաբաշխական արժողությամբ աշխարհի ամենաթանկարժեք տունը: Վերջինիս շինարարությունը ավարտվել էր 2012 թվականին:
Առանձնատունը զարդարված է 200 կգ մաքուր ոսկով և պլատինով, հատակը պատրաստված է երկնաքարից, ինչպես նաև պարունակում է տիրանոզավրի օրիգինալ ոսկորներից ներդիրներ, որը 65 միլիոն տարեկան է:

Ընդհանուր առմամբ աշխարհի ամենաթանկարժեք տան բնակելի մակերեսը կազմում է 752 քառակուսի մետր, 388-ը հատկացված է ձեղնահարկին, իսկ 245 քառ. մետր տարածք զբաղեցնում է գինու մառանը: Շինությունն ունի 8 մեծ սենյակ, ինչպես նաև՝ մեծ ավտոտնակ՝ նախատեսված 4 մեքենայի համար:
Շինության ճշգրիտ վայրը խիստ գաղտնի է:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ