Samsung-ը երկու էկրաններով սմաթֆոն կթողարկի
Samsung-ում քննարկվում է երկու 3,3-դյույմանոց էկրաններով հեռախոսի թողարկման հնարավորությունը: Android-սմարթֆոնի արտաքին էկրանը կափարիչի վրա կլինի, իսկ երկրորդը՝ դրա տակ: Ընկերությունում սարքավորումը հայտնի է Hennessy կոդային անվանմամբ:
Երկու էկրանների թողունակությունը միանման կլինի՝ 320х480: Սարքը կաշխատի երկմիջուկային 1,2 ԳՀ հաճախականությամբ և մեկ գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ պրոցեսորով: Բացի դրանից, Hennessy-ն կստանա 4.1.2 (Jelly Bean) տարբերակի Android օպերացիոն համակարգ և 5-մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ: Հաշվի առնելով բաղադրիչների ոչ այնքան բարձր մակարդակը՝ սարքավորումը դժվար թե թանկ արժենա:
Այս շաբաթ համացանցում հայտնվել է նաև մեկ այլ երկէկրանանոց սարքի՝ Samsung Galaxy Folder-ի մասին տվյալներ: Ընկերության կայքում տեղեկացվում է, որ AMOLED-էկարններից մեկի չափն առնվազն 3,7 դյույմ կլինի: Այն հագեցած կլինի Snapdragon 400 չիփով, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:
Աղբյուր՝ 1in.am
Comments
Post a Comment