Ամենաառեղծվածային կորած քաղաքաներց մեկը. Մաչու Պիկչու, Պերու


Կորած քաղաքների ոչ մի ցուցակ ամբողջական չի կարող լինել, առանց Մաչու Պիկչու քաղաքի անվան: Ինկերի այս հինավուրց քաղաքը կառուցվել է Անդերի բարձրադիր հատվածում և բնակեցված է եղել շատ կարճ ժամանակ՝ 1450-1572թթ:

Այն լքվել է Հարավային Ամերիկայի իսպանական նվաճումից հետո: Իսպանացիներին այդպես էլ չի հաջողվել գտնել կորած քաղաքը, իսկ տեղաբնակները նրանց չեն օգնել այդ հարցում, ուստի Մանչու Պիկչուն ի հայտ եկավ միայն 20-րդ դարի սկզբին:

Մինչ օրս էլ գիտական աշխարհում շարունակում են վիճել, թե արդյո՞ք Մանչու Պիկչուն սովորական բանակավայր էր, արքայական հանգստավա՞յր, թե՞ կրոնական սրբատեղի: Մեր օրերում դյուրինացել է այդ կորած և գտնված քաղաք գնալը. այնտեղ կարելի է հասնել անգամ սովորական ավտոբուսներով և գնացքներով, ինչը առաջ է բերել անհանգստություն, որ այյցելուների մեծ քանակը կարող է վնասել պատմամշակութային այս եզակի ժառանգությունը:

Աղբյուր՝operativ.am

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ