Ինչ կարելի է գնել Apple-ի ամբողջ գումարով. 10 տարբերակ
Հայտնի է, որ ամերիկյան Apple ընկերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների
ոլորտում
ամենախոշոր
միջոցներն
է
տնօրինում՝
կանխիկ
գումարի
տեսքով,
գրում
է
Vesti Finance-ը՝ առաջարկելով հաշվել, թե ինչ կարելի է գնել Apple-ին պատկանող ամբողջ գումարով:
Խոսքը 100 մլրդ ԱՄՆ դոլար գումարի մասին է, որով, ըստ աղբյուրի, հնարավոր է.
1. վարձել Տոսի Սակիմայի կարգի 917 հազար սուշի-խոհարարի: Սակիմային վարձել էր Սթիվ Ջոբսը: Apple-ում սուշի-խոհարարի միջին աշխատավարձը 60 հազար դոլար է, սակայն Սակիմայի դեպքում դա կազմում է 120 000 դոլար: Այս նպատակով գումարը ծախսելու դեպքում Apple-ի 60 հազարանոց աշխատակազմին կավելանա 917 հազար սուշի-խոհարար:
2. գնել 5,8 մլրդ շապիկ: Այդ դեպքում Երկիր մոլորակի բնակչության մեծ մասին հնարավոր կլինել հագցնել Apple-ի ֆիրմային շապիկը, յուրաքանչյուրի արժեքը 19 դոլար:
3. 4-ական Բիգմակ գնել աշխարհի բոլոր բնակիչների համար: Այդպես Apple-ը կկարողանա գոնե մեկ օրով կերակրել համայն մարդկությանը:
4. և 5. գնել 202 մլն Macbook Air և Macbook Pro, որոնց արժեքներն են համապատասխանաբար՝ 999 և 1,999 ԱՄՆ դոլար:
6. 1,8 մլն գաղտնի գործակալ վարձել: Ենթադրվում է, որ Apple-ի աշխատակազմում կան գաղտնի գործակալներ, որոնք վերահսկողություն են իրականացնում: Նրանց աշխատավարձը ենթադրաբար կազմում է տարեկան մոտ 60 000 դոլար:
7.275 մլն iPad գնել, եթե նկատի առնվի 399 դոլար գինը:
8. 7 Ferrari գնել Apple-ի յուրաքանչյուր աշխատակցի համար: Անհասկանալի է, սակայն, թե այդ դեպքում ինչ կկատարվի անձնակազմի աշխատունակության հետ:
9.110 մլն թվային տեսախցիկ գնել:
10. Apple-ի 29 դոլարանոց ֆիրմային ականջակալների դեպքում հնարավոր կլինի գնել 4 մլրդ նմուշ:
Աղբյուր՝ tert.am
Comments
Post a Comment