Աշխարհի շուրջը բացառիկ ճանապարհորդություն՝ 1,5 մլն դոլարով
Բրիտանական
VeryFirstTo.com ընկերությունը հարուստ զբոսաշրջիկների համար ներկայացրել է անսովոր
առաջարկ՝ երկու տարով ճանապարհորդություն աշխարհի շուրջը, ինչպես նաև այցելություններ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 962 օբյեկտների: Այս մասին հայտնում է RBK-ն:
Երկու անձի համար հաշվարկված ճանապարհորդությունը կարժենա
990 հազար ֆունտ սթեռլինգ (կամ 1,5 մլն դոլար), ինչն ավելի թանկ է, քան Virgin
Galactic ընկերության կազմակերպած թռիչքը տիեզերք: Շուրջերկրյա ճանապարհորդությունն արդեն որակել են որպես աշխարհի ամենաթանկ շրջագայություն: Զբասաշրիկները կթռչեն բացառապես բիզնես-կլասով, կապրեն աշխարհի ամենատարբեր հինգ աստղանի հյուրանոցներում:
Վայրերի թվում, որոնք պետք է տեսնի հաստ դրամապանակով ու ազատ ժամանակ ունեցող երջանիկ զույգը, Սթոունհենջն է, Գիզայի բուրգերը, Մաչու-Պիկչուն, Զատկի կղզին, Մոսկվան:
Ի դեպ, ուղևորության վճարից 5 հազար ֆունտ սթեռլինգը կուղղվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական հուշարձանների պահպանության հիմնադրամին:
Աղբյոր՝ 1in.am
Comments
Post a Comment