Ջեյմս Բոնդի՝ առանց անիվների ավտոմեքենան աճուրդի կհանվի 1 մլն դոլարով


007 գործակալի հանրահայտ մեքենաներից մեկի տերը պատրաստվում է այն աճուրդի հանել: «Լրտեսը, ով ինձ սիրել է» ֆիլմի լեգենդար մեքենան, որը պատահաբար տղամարդու ձեռքն է հայտնվել ընդամենը 100 դոլարով, ծրագրում է մեկ միլիոն դոլարի շահույթ ստանալ: Այս մասին հայտնում է mirfactov պորտալը:

Մեքենայի պատմությունն առանձին դետեկտիվ է հիշեցնում: 1989 թվականին Լոնգ Այլենդի բնակիչը 100 դոլարով ձեռք է բերել այն՝ այնտեղ ապրանքներ պահպանելու համար: Նա չի իմացել, թե ինչ է գնել: Նույնիսկ ֆիլմը դիտած չի եղել:

Այժմ՝ դրանից 36 տարի անց, երբ մեքենան իր մեծ դեբյուտն է արել էկրաններին, Lotus Esprit մոդելից վերափոխված մեքենա-նավը գլխավորել է աճուրդում ցանկալի իրերի ցոցակը:

Ջեյմս Բոնդի մեքենայի տերը նախընտրում է անհայտ մնալ: Նա ունի փոքր բիզնես. վարձակալության է հանձնում շինարարական գործիքներ:

Աղբյուր՝  1in.am

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ