Samsung-ը կարող է սմարթֆոն մատակարարել FBI-ի գործակալներին
Հարավկորեական Samsung կորպորացիան մոտ է Galaxy սմարթոֆոնների մատակարարման վերաբերյալ ԱՄՆ Հետաքննություների դաշնային բյուրոյի հետ պայմանագրի կնքմանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:
Ներկայում Հետաքննությունների դաշնային բյուրոյի մոտ 35 հազար աշխատողներ օգտագործում են BlackBerry սմարթֆոններ:
Դեռևս հայտնի չէ՝ Samsung-ի սմարթֆոնները կփոխարինեն BlackBerry-ին ամբողջությա՞մբ, թե՞ FBI-ը կօգտագործի երկու ընկերությունների հեռախոսներն էլ:
Աղբյուր՝1in.am
Comments
Post a Comment