Google-ը ներկայացրել է հեռուստացույցը բջջայիններին միացնելու սարք



Google ընկերությունը ներկայացրել է նոր սարք, որի միջոցով հնարավոր է հեռուստացույցն առանց լարի միացնել բջջային սարքերին: Նոր սարքի արժեքը կազմում է 35 դոլար, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Սարքը թույլ է տալիս սմարթֆոններից, պլանշետներից և համակարգիչներից մուլտիմեդիայի կոնտենտը հեռարձակել մեծ էկրանով:

Chromecast անունը կրող նոր սարքն արտաքնապես նման է շուրջ 5 սմ երկարությամբ հիշողության ֆլեշ-քարտի։ Այն միանում է հեռուստացույցի HDMI-ին և կառավարվում բջջային հեռախոսի կամ նոթբուքի օգնությամբ՝ անլար համացանցի միջոցով:

Սարքը համատեղելի է ինչպես Android, այնպես էլ Apple-ի օպերացիոն համակարգով աշխատող բջջայինների հետ: Այն արդեն վաճառվում է BestBuy.com-ում, Amazon.com-ում և Google Play-ում:

                                                                                                                                                                                            Աղբյուր՝ 1in.am

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ