Գիտնականները պարզել են, որ դելֆինները միմյանց անունով են կանչում
Գիտնականները նոր ապացույցներ են գտել այն բանի, որ դելֆինները միմյանց անունով են «դիմում»: Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք հատուկ սուլոց են արձակում՝ իրենց ցեղակիցներին կանչելու համար:
Շոտլանդիայի Սենթ Էնդրյուս համալսարանի մասնագետների խումբը պարզել է, որ այդ կենդանիներն արձագանքում են իրենց անուններին:
«Մենք դելֆինների համար տարբեր սուլոցներ լսելու հնարավորություն ենք ստեղծել՝ իրենց «երգացանկից» և կենդանիների ձայներ, որոնց նրանք երբեք չեն տեսել: Դելիֆիններն արձագանքել են միայն իրենց ծանոթ ազդանշաններին և կրկնել դրանք»,- ասել է բժիշկ Վինսենթ Յանիկը:
«Դելիֆինները ժամանակի մեծ մասն անցկացնում են միմյանց չտեսնելով, քանի որ նրանք միևնույն տեղում չեն մնում, նրանք բույն կամ որջ չունեն, որտեղ կկարողանային վերադառնալ: Ջրում հոտի միջոցով ճանաչելը գործնականում անհնարին է, ուստի կաթնասունները միմյանց անուններով են կանչում»,- բժիշկ Յանիկի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Աղբյուր՝1in.am
Comments
Post a Comment