Սմարթֆոնը կօգնի գումար վաստակել գովազդը դիտելու միջոցով



Յուրօրինակ Android հավելվածը՝ Locket-ը, Android-ի սարքերի արգելափակման էկրանը վերածում է լիարժեք գովազդային հրապարակի: Իսկ գովազդը դիտելու համար օգտատերը ստանում է, ճիշտ է, ոչ մեծ, սակայն իրական գումարներ: Այս մասին հաղորդում է The Verge-ը:

Արգելափակման էկրանին ծրագիրն ունենալու դեպքում մշտապես կհայտնվեն տարբեր գովազդային հավելվածներ, որոնք ձևավորված են այնպես, որ առանձնապես չազդեն սարքի արտաքին տեսքի վրա: Գովազդի վրա սեղմելու դեպքում կարելի է ավելի մանրամասն դիտել հավելվածը: Յուրաքանչյուր նման հավելված դիտելու համար օգտատերը ստանում է 1 ցենտ: Մեկ ժամվա ընթացքում, սակայն, կարելի է դիտել առավելագույնը 3 հավելված:

Կա նաև գումար աշխատելու ավելի հեշտ միջոց՝ պետք է ծրագիրը զանգվածաբար տարածել: Յուրաքանչյուր ընկերոջ համար, ով հրավերքով է գրանցվում, օգտատերը 1 դոլար է ստանում: Գումարը հաշվեհամարից կարելի է հանել միայն այն ժամանակ, երբ լրանա 10 դոլարը: Նշենք, որ ծրագիրը ներբեռնելիս պետք է նշել հասակը, տարիքը և գտնվելու վայրը:

Այս բիզնես համակարգն արդեն գրավել է ներդրողների ուշադրությունը, որոնք նախագծում մոտ կես միլիոն դոլար են ներդրել: Հավելենք նաև, որ նախագծի մշակման գաղափարը պատկանում է կորեացի մի կնոջ՝ Յունհի Քիմին:

                                                                                                                                                                                          Աղբյուր՝ 1in.am

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ