Աշխարհի ամենաթեթև և հզոր ավտոմեքենաները
Աշխարհի ամենաարտադրվող մեքենաների վարկանշային աղյուսակում հոլանդական Donkervoort-ը զբաղեցնում է հինգերորդ հոիզոնականը:
Donkervoort D8 GTO մակնիշը Lotus Seven թեթև ավտոմեքենայի հերթական մարմնացումն է: D8 GTO-ն ունի TFSI Audi-ի շարժիչ` 2.5 լ ծավալով, 400 ձիաուժ հզորությամբ: Այն կշռում է ընդամենը 700 կգ: Ստացվում է, որ մեկ կիլոգրամ զանգվածին բաժին է ընկնում 0.57 ձիաուժ: Առավելագույն արագությունը կազմում է 270 կմ/ժ: Այն հասանելի է 130 հազար 250 դոլարով:
Ժամանակակից ամենահզոր սուպերքարերից է Bugatti Veyron-ը, որն ունի V8 բիտուրբո` 5լ ծավալով և 1114 ձիաուժ հզորությամբ: Այն կշռում է 1290 կգ:
Թվում է` V8 շարժիչով երկտեղանոց քարթինգը խելահեղություն է: Սակայն միան ինովացիան չէ, որ կիրառվում է Ariel Atom V8-ում: Հրաշք ավտոմեքենայի շարժիչը հավաքված է Suzuki Hayabusa երկու շարժիչներից: Նման սարքի ընդհանուր հզորությունը կազմում է 500 ձիաուժ: Նույնսիկ ունենալով նման շարժիչ` Ariel Atom-ին կշռում է 550.2կգ:
Աշխարհի ամենաարագընթաց մեքենաների թվին է պատկանում նաև SSC Ultimate Aero CCX-ը, որը կշռում է 1270կգ:
Վարկանշային աղյուսակում տեղ է գտել նաև Mclaren F1 մրցարշավային թիմի կողմից մշակված ավտոմեքենան: Saparo T1-ն ունի 3.5 լ V8 575 ձիաուժ հզորություն: Մեկտեղանոց բոլիդը կշռում է ընդամենը 470 կգ, ինչը նշանակում է, որ 1 կգ զանգվածին բաժին է ընկնում 1.2 ձիաուժ: 100 կմ/ժ արագություն սուպերքարը հավաքվում է 2.5 վայրկյանում: Առավելագույն արագությունը 330 կմ/ժ է:
Աղբյուր՝ 1in.am
Comments
Post a Comment