Apple-ը ճանաչվել է ամենաթանկարժեք ընկերությունը՝ ըստ Financial Times-ի
The Financial Times թերթը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք 500 հանրային ընկերությունների FT Global վարկանիշային աղյուսակը:
Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Apple ամերիկյան ընկերությունը՝ 415.7 միլիարդ դոլար կապիտալիզացիայով: Երկրորդ հորիզոնականում, ինչպես նախորդ տարի, հայտնվել է նավթագազային ExxonMobil կորպորացիան՝ 403.7 միլիարդ դոլարով:
Լավագույն եռյակում է հայտնվել նաև Berkshire Hathaway ամերիկյան ներդրումային հոլդինգը, որը նախորդ տարի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել էր 10-րդ հորիզոնականը:
Աղբյուր՝1in.am
Comments
Post a Comment