Վաճառքում է հայտնվել աշխարհի ամենաթունդ սուրճը
Նրանք, ովքեր չեն թարմանում
առավոտյան մեկ բաժակ սովորական սուրճից, կարող են ձեռք բերել հատուկ տեսակի Death
Wish Coffee:
Արտադրող ընկերությունը հայտարարում է, որ դրանում պարունակվող կոֆեինը կրկնակի շատ է սովորականից՝ գրում է mirfactov.com-ը:
Այդ սուրճն ստեղծողները պնդում են, որ գտել են կոֆեինի
բարձր պարունակությամբ հատիկներ, որոնք ունեն «Արաբիկայի» համ և հաղորդում են կրկնակի
էներգիա: Դրանք աճեցվում են օրգանիկ պայմաններում: Արտադրող ընկերությունը հայտարարում է, որ դրանում պարունակվող կոֆեինը կրկնակի շատ է սովորականից՝ գրում է mirfactov.com-ը:
«Սա սովորական առավոտյան սուրճ չէ: Դա սուրճ չէ, որը գնում եք խանութում: Սա էքստրեմալ սուրճ է, և այն թույլերի համար չէ: Համարեք, որ ձեզ նախազգուշացրել են»,- հայտարարում են արտադրողները:
Այս սուրճը բավական թանկ հաճույք է՝ 450 գրամանոց սուրճն արժե 19.99 դոլար: Եթե այն գնորդին թվա ոչ այնքան թունդ, ընկերությունը խոստանում է 60 օրում վերադարձնել գումարը:
Comments
Post a Comment