Ստեղծվել է ժամացույց, որը հնարավոր չէ պայթեցնել


Գերամուր Kaventsmann Triggerfish Bronze A2 քրոնոմետրը ստեղծվել է գերմանական Kaventsmann ժամացույցների բրենդի կողմից: Ժամացույցի տրամագիծը 44 մմ է, իսկ հաստությունը՝ 20 մմ: 
Այսպիսի քրոնոմետրը, ինչպես ցույց են տվել փորձերը, կարող է դիմանալ 3 կմ խորությամբ ջրի ճնշմանը: Kaventsmann Triggerfish Bronze A2-ը փորձել են պայթեցնել 4,5 կգ-ոց C4 պայթուցիկով: Հատուկ բրոնզից ձուլված ժամացույցի վրա ընդամենը մի քանի քերծվածքներ են եղել: 

Այս ժամացույցը կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 30 օրինակով: Մի քանիսն իրենց տերերին կհասնեն արդեն այս ամիս: 

Ցավոք, այս գլուխգործոցի գինն առայժմ հայտնի չէ:



Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ