Աճուրդի է դրվել «Նախաճաշ Թիֆանիի մոտ» վեպի ձեռագիրը


Թրումեն Կապոտեի՝ տպագրական մեքենայով գրված «Նախաճաշ Թիֆանիի մոտ» վեպի տեքստը՝ հեղինակի նշումներով, հանվել է աճուրդի: Աճուրդը կազմակերպել էր RR Auctions աճուրդի տունը: Այս մասին հաղորդվում է RR Auctions կայքում: 
Աճուրդը կանցկացվի ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում՝ ապրիլի 18-25-ը: Ձեռագրի նախնական գինը կազմում է 10 հազար դոլար: 

Associated Press-ի տեղեկություններով՝ ակնկալվում է, որ լոտը կվաճառվի նվազագույնը 250 հազար դոլարով: 

Վեպի 84-էջանոց տեքստը, որը Կապոտեն գրել էր 1958թ. Random Houses հրատարակչատան համար, պարունակում է հեղինակի բազմաթիվ նշումներ: Ձեռագրի առաջին էջում հեղինակի ձեռքով նշված է վեպի անվանումը: 

«Նախաճաշ Թիֆանիի մոտ» վեպը հրատարակվել է Random House-ի կողմից՝ 1958թ.: 

Թրումեն Կապոտեի վեպը դեռատի աղջկա մասին է, որը որոնում է հաջողակ ու հարուստ տղամարդկանց: 

1961թ. վեպը էկրանավորել էր ռեժիսոր Բլեյք Էդվարդսը: Օդրի Հեփբյորնի մասնակցությամբ ֆիլմը դարձել է ամերիկյան կինեմատոգրաֆիայի դասական ու ստացել «Օսկար»՝ լավագույն սաունդթրեքի ու լավագույն երգի համար:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ