Ո՞ր պլանշետն է ամենաերկարը դիմանում
Պլանշետ ընտրելիս հաճախ կարևոր գործոն
է հանդիսանում այն, թե որքան երկար կարող է լիցքավորումը պահել սարքավորման մարտկոցը`
վերջիվերջո պլանշետը հիմնականում օգտագործվում է ինքնավար կերպով, և ձեռքի տակ վարդակ
ունենալու մասին հավելյալ անգամ մտածել ցանկալի չէ:
Բրիտանական Which ռեսուրսը օրերս անցկացրեց պլանշետների ստուգում և բացահայտեց հաղթողին: Փորձի նպատակն էր պարզել, թե որ պլանշետը ամենաերկարը կձգի, եթե այդ պլանշետով ինտերնետ մտնեն սկզբնապես wi-fi-ի, այնուհետև 3g-ի միջոցով, իսկ հետո տեսահոլովակներ դիտեն: Փորձարկման արդյունքներով կազմվել է երկու ինֆոգրաֆիկա. քանի որ էկրանի չափը էներգիայի սպառման վրա ազդող կարևորագույն պարամետրերից մեկն է հանդիսանում, դրանք բաժանվել են ըստ երկու կատեգորիաների` 7,9-դյույմանոց և պակաս և 9,4-դյույմանոց և ավել: Այսպիսով`
10-դյույմանոց պլանշետները
Միանշանակ հաղթող է ճանաչվել ռետինա-էկրանով Apple պլանշետը` դիմանալով մինչև 811 րոպե (13,5 ժամ): Երկրորդ տեղում է հայտնվել խնձորային iPad 2-ը (590 րոպե) և, վերջապես, երրորդ տեղում է Android ՕՀ-ի հիման վրա աշխատող Sony Xperia Tablet X պլանշետը` 534 րոպե ցուցանիշով:
7-դյույմանոց պլանշետներ
Այստեղ հաղթող է ճանաչվել այս տարվա աշնանը թողարկված Apple iPad mini-ն` նրա լիցքավորումը բավարարել է մինչև 783 րոպե: Երկրորդ տեղում է հայտնվել Google-ից Amazon Kindle Fire HD պլանշետը, իսկ երրորդ տեղում Nexus 7-ը` դիմանալով 9 ժամից մի փոքր ավել:
Այսպիսով, Android-պլանշետների սիրահարների համար արդյունքներն այնքան էլ մխիթարական չեն, իսկ արտադրողներին հարկ կլինի մտածել իրենց հետագա սարքավորումների մարտկոցները կատարելագործելու մասին:
Comments
Post a Comment