10 ամենաարտասովոր ծառերը
1. Կենաց ծառ
Գտնվելու վայրը Բահրեյն է: Այս ծառի բարձրությունը 9,75մ է, տարիքը` գրեթե 400:
Ծառը առանձնահատուկ է նրանով, որ գտնվում է անապատում, և նրա շրջակայքում կյանքի ոչ մի նշան չկա, բացի այդ` այն ջրին էլ մոտ չէ: Ծառի արմատները շատ խորն են: Համարվում է, որ հենց դա է նրա կյանքի գաղտնիքը, սակայն մինչ օրս դա դեռ առեղծված է համարվում:
2. «Բուրմիս» (Burmis)
Այն գտնվում է Կանադայում: Նրա յուրահատկությունն այն է, որ մահացել է 1970-ական թթ., սակայն փտելու ոչ մի նշան չի ցուցաբերում և կանգուն է մինչ օրս: Համարվում է, որ մահանալիս այն եղել է 600-750 տարեկան: Քամին շրջել է ծառը 1998թ.-ին, սակայն տեղի բնակիչները այն դարձյալ կանգնեցրել են:
3. Սանլենդ Բաոբաբ (Sunland)
Գտնվելու վայրը Հարավային Աֆրիկան է: 1933թ.-ին ծառի մեջ փոքրիկ բար է բացվել, որտեղ հնարավոր է եղել տեղավորել 15-20 մարդու: Այն աշխարհի ամենահին ծառերից մեկն է` մոտավորապես 6000 տարեկան:
4. Գրիֆինո քաղաքի «Ծուռ» անտառը (Gryfino)
Այն գտնվում է Լեհաստանում: Արևմտյան Լեհաստանում հնարավոր է գտնել մոտավորապես 400 տարօրինակ ծառեր: Համարվում է, որ այդ ծառերը այդպես աղավաղվել են մարդկային գործոնի հետևանքով, սակայն դրանց նշանակությունը մինչ օրս հայտնի չէ:
5. Դեղձի արմավենի (Pejibaye Palm)
Այն գտնվում է Կոստա Ռիկայում և Նիկարագուայում: Սովորաբար այս արմավենին աճում է 20 մետրով:
6. Հիպերիոն (Hyperion)
Գտնվելու վայրը ԱՄՆ-ն է: Հիպերիոնը կալիֆոռնիական սեկվոյա է և համարվում է աշխարհի ամենաբարձր ծառը: Դրանք սովորաբար ապրում են 1200-1800 տարի: Հիպերիոնը հասնում է 115.5 մ-ի և գրեթե 9 մ հաստություն ունի: Դա նշանակում է, որ ծառը հինգ հարկով ավելի բարձր է, քան Ազատության արձանը:
7. Բոմբաքսի (Silk Cotton Trees) Տա Պրոհմի (Ta Prohm)
Այս ծառը գտնվում է Կամբոջայում: Դրանք շատ դժվար է գտնել, կան միայն որոշակի տարածքներ, որտեղ հնարավոր է գտնել դրանց: Այս ծառերը հանդիսանում են «Տա Պրոհմ» տաճարի յուրահատկությունը: Բոմբաքսի արմատները պատում են տաճարը, իսկ ինքը` ծառը, բավականին վեր է բարձրանում:
8. Բաոբաբ
Գտնվելու վայրը Մադագասկարն է: Այս հիանալի ծառերը էնդեմիկ են Մադագասկարում արդեն ավելի քան 1000 տարի: Բաոբաբը դասվում է անհետացող ծառերի թվին:
9. Վավոնայի ծառ (Wawona)
Գտնվելու վայրը ԱՄՆ-ն է: Մոտավոր հաշվարկներով` նա 2300 տարեկան է:
10. Շշե ծառ (Bottle Tree)
Գտնվելու վայրը Նամիբիան է: Այն ամենամահացու ծառերից մեկն է երկրի վրա: Նրա հյութը շատ թունավոր է:
Աղբյուր՝ 1in.am
Comments
Post a Comment