Հաջորդ BMW X6-ն ավելի թեթև ու ագրեսիվ կդառնա
BMW կոնցեռնը
կրկին ձգտում է «ողջ մոլորակից առաջ» լինել. BMW X6 քրոս-կուպեի երկրորդ սերունդը
պատրաստ կլինի արդեն 1,5 տարի հետո: Բավարացիները հույս ունեն, որ դրանով
սպորտային արտաճանապարհայիններ պատրաստող մրցակիցներին համարժեք պատասխան կտան,
հաղորդում է Autocar-ը:
Այն մասին, որ քրոսովերների և սպորտային մեքենաների հիբրիդներ են պատրաստում արդեն հայտարարել են Audi-ին, Mercedes-ը և Land Rover-ը: Սակայն BMW-ն մտադիր է, մինչ մրցակիցների արտադրանքը վաճառքի հանվի, թողարկել իր արդեն երկրորդ սերնդի նման մեքենան, քանի որ իրենք են այդ դասը ստեղծել:
Իսկ նոր BMW X6-ը ներկայում թողարկվողից ավելի թեթև ու ավելի հզոր սպորտային կարողություններով կլինի:
Autocar պորտալը, հղում կատարելով BMW-ում իր աղբյուրներին հաղորդում է, որ նոր Х6-ն ավելի հիմնովին տարանջատված կլինի «ծնող» մոդելից` X5-ից, և կստանա ավելի ինքնատիպ դիզայն:
Մեքենան ավելի մեծ չափեր կունենա, որ հետևի ուղևորներին ավելի շատ տարածք
տրամադրվի: Կմեծանա նաև անիվային բազան և լուսածերպը:
Այնուամենայնիվ, X6-ը դեռևս X5-ի հետ նույն հենահարթակի վրա կկառուցվի, որը ևս
լրջորեն կթարմանա: Այն ավելի թեթև կդառնա առավել ժամանակակից թեթև և ամուր
համաձուլվածքների կիրառման հաշվին: Х6-ը ադապտիվ պնևմոկախոցներ կստանա` կոշտության
3 կարգավորումներով:
Քրոս-կուպեի շարժիչային գամման կազմված կլինի մի քանի տուրբոշարժիչներից` 3
լիտրանոց բենզինային և դիզելային շարժիչներ կրկնակի և եռակի տուրբոներմղիչներով,
ինչպես նաև մոդերնիզացված 4,4 լիտրանոց V8-ը` հզորացման մի քանի տարբերակներով:
Բացի այդ, կանխատեսվում է, որ կթողարկվի հիբրիդային ուժային ագրեգատով տարատեսակ:
Comments
Post a Comment