Facebook-ում Նոր տարվա օրերին կրկնապատկվել է ներբեռնումների քանակը
Facebook
սոցիալական ցանցի օգտատերերը Նոր տարվա ընթացքում կայքում ներբեռնել են
ռեկորդային՝ 1 մլրդ լուսանկար, հաղորդում է TechCrunch-ը, նկատի ունենալով
դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 1-ն ընկած 48 ժամը:
Նախորդը ռեկորդը գրանցվել էր անցյալ տարի, երբ նույն ժամանակահատվածում ներբեռնվել էր 844 մլն լուսանկար:
Նախորդը ռեկորդը գրանցվել էր անցյալ տարի, երբ նույն ժամանակահատվածում ներբեռնվել էր 844 մլն լուսանկար:
Միջինում օրական Facebook-ում դրվում է 300 մլն. լուսանկար: Նոր տարվա օրերին այդ թիվը փաստորեն գրեթե կրկնապատկվել է:
2013թ. հունվարի 15-ին սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը
հայտարարել էր, որ Facebook-ում առկա է մոտ 240 մլրդ. լուսանկար: Աշխարհի
խոշորագույն սոցիալական կայքի օգտատերերի թիվը 1 մլրդ. Է:
Comments
Post a Comment