Չինացիներն աշխարհի վերջից կթաքնվեն հսկայական գնդերում
Չինացի ֆերմերը մտածել է` ինչպես իր մտերիմներին փրկել գալիք Ապոկալիպսիսից. տղամարդը տենդագին եռանդով պատրաստում է հսկայական բոժոժներ, որոնք, նրա խոսքով, չեն տապալի ոչ ցունամին, ոչ փոթորիկները, հայտնում է mirfactov.com-ը:
Տղամարդը, լսելով 2012-ի դեկտեմբերի 21-ին գալիք աշխարհի վերջի կանխատեսման մասին, որոշել է այնպիսի թաքստոցներ ստեղծել, որոնք նրա մտերիմներին կպաշտպանեին աշխարհի վերջի բոլոր հնարավոր վայրիվերումներից` ջրհեղեղներից, երկրաշարժերից, տորնադոներից և այլ աղետներից:
Չինացին գործնականորեն կառուցել է 7 գունդ, որոնք նախատեսված են, որպեսզի դրանցում թաքնվի 14 մարդ` ֆերմերի ընտանիքի բոլոր անդամները: Նրա տան բակում կարելի է տեսնել գնդեր, որոնց դրանց հեղինակն օժտում է «նոյյան հատկություններով
Մետաղական շրջանակը հատուկ նյութերով երեսպատելու գործում նրան օգնում են մեծաթիվ տղամարդ հարազատները` հույս ունենալով տեղ գտնել այդ գնդերից մեկում:
Հերմետիկ գնդերում կան թթվածնի բալոններ և անվտանգության ամրագոտիներ, իսկ ավելի ուշ դրանցում նաև մթերքի և ջրի պաշարներ կավելացնեն:
Գնդերն անհավանականորեն ծանր են և դրանցից մեկը տեղից շարժելու համար 4 տղամարդու ուժ է պահանջվում: Չնայած իրենց քաշին` դրանք չեն սուզվում և մնում են ջրի վրա ուղղահայաց դիրքով:
Ֆերմերը հույս ունի, որ իր ստեղծածին ուշադրություն կդարձնեն պետական մարմիններն ու միջազգային կազմակերպությունները`այդպիսի գնդեր ստեղծել և դրանց օգնությամբ մարդկանց պաշտանել գալիք աղետից:
Չինացին առաջինը չէ, ով գնդի տեսքով թաքստոց է ստեղծել. նրա հայրենակից Յան Չժուն-Ֆուն առաջինն է հեղինակել դեղին սարք, որն անվանել է «Նոյան տապան»:
Նա պարծեցել է, որ իր գունդը կարող է դիմանալ 350 տոննա ճնշմանը, 1700 աստիճան ցելսիուս ջերմաստիաճանին ու ճառագայթմանը: Նրա խոսքով` 3 հոգանոց ընտանիքն այնտեղ կարող է ապրել 10 ամիս. ներսում կան կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Չինացին գնդի ստեղծման համար աշխատել է 2 տարի և դրանում ներդրել է 250 000 դոլար:
Comments
Post a Comment