MasterCard-ը ներկայացրել է ներկառուցված սենսորային ստեղնաշարով քարտ


MasterCard ընկերությունը Սինգապուրում ներկայացրել է ներկառուցված սենսորային ստեղնաշարով պլաստիկ քարտ, հաղորդում է BBC-ին:

Քարտը շրջանառության կհանվի գալիք տարվա հունվարին: Բանկային քարտի վրա տեղակայված են սենսորային կոճակներ, ինչի շնորհիվ կարելի է ստեղծել մեկ օգտագործման գաղտնաբառ: 

Նշվել է, որ մոտ ապագայում քարտի վրա կարող են ի հայտ գալ հավելալ գործառույթներ, ինչպես օրինակ՝ հաշվեկշռի մնացորդի պատկերումը:

Մասնագետների կարծիքով` նման քարտը իսկական հեղափոխություն է, քանի որ թույլ կտա հրաժարվել անվտանգության բարդ համակարգերի կիրառումից:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ