Bugatti-ն կցուցադրի աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան


Ողջ աշխարհի ավտոարտադրողներն իրենց բոլոր ուժերը ուղղորդում են մրցակիցներին գերազանցելու համար` կատարելագործելով դիզայնը, տեխնիկական պարունակությունը և այլն: Իսկ Buggati ապրանքանիշը այլ ուղի է բռնել, նա ընդամենը ստեղծել է աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան:
Ֆրանսիական ընկերությունն իր նորույթը ներկայացնելու է հաջորդ տարի Ֆրանկֆուրտում: Bugatti-ի գլխավոր ինժեներ Ջյոնս Շուլենբուրգը բացահայատել է որոշ տեխնիկական առանձնահատկություններ:

Նոր ավտոմեքենայի շարժիչն ունի 1600 ձիաուժ հզորություն, մինչև 100կմ/ժ արագացմանը ավոտմեքենան հասնում է 1,8 վայրկյանում: Հաղորդվում է ավտոմեքենայի առավելագույն արագությունը՝ 500կմ/ժ է: Բայց դրա համար Bugatti-ի նոր արտադրանքը պետք է ունենա ավելի նվազ քաշ, քան նախորդ մոդելը, ինչից էլ թեթև է 250 կգ-ով:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ