Կյանքի համար ամենապիտանի խոշոր քաղաքը Աբու Դաբին է


ԱՄԷ-ի մայրաքաղաքը հաղթել է միջազգային International Awards for Liveable Communities մրցույթում։ Այս մասին հաղորդել է Khaleej Times-ը:

«Աբու Դաբի քաղաքը բնակության համար լավագույն քաղաքն է համարվել: ԱՄԷ-ի մայրաքաղաքը գլխավոր տեղն է զբաղեցրել International Awards for Liveable Communities մրցույթում՝ առաջ անցնելով 400.000-ից ավել բնակչություն ունեցող 11 այլ քաղաքներից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

LivCom Awards–ի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Ալ-Ային օազիս-քաղաքում: 

Այս մրցույթում պայքարել են է 32 երկրներից 60 քաղաքներ: Երկրները գնահատվել են վեց հիմնական չափանիշներով՝ բնական և արհեստական միջավայր, լավագույն պրակտիկ փորձ բնական միջավայրի պաշտպանության ոլորտում, առողջ ապրելակերպ, արվեստ, մշակույթ և մշակութային ժառանգություն:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ