Չինաստանում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը


Չինաստանի Broad Sustainable Building շինարարական ընկերությունը նախատեսում է Չանշա քաղաքում 90 օրվա ընթացքում կառուցել 200 հարկից բաղկացած «Երկնային աշտարակ», որն ունենալու է 838 մ բարձրություն,- հաղորդում է «Կոմպյուլենտան»:

Շինության հիմքի կառուցումը նախատեսվում է ավարտել նոյեմբերի վերջին, որից հետո շինարարները մտադիր են օրական կառուցել հինգ հարկ` օգտագործելով գործարանում նախնական հավաքված մոդուլներ:

Երկնաքերն իր մեջ ներառելու է դպրոցներ, հիվանդանոցներ, բնակարաններ և ուղղաթիռների համար նախատեսված 17 հրապարակ: 

Նախագծի արժեքը գնահատվում է մոտ 800 միլիոն դոլար:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ