Մարդաբանները պարզել են Էյնշտեյնի հանճարեղության պատճառը


20-րդ դարի ամենատաղանդավոր ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի հանճարը պայմանավորված է նրա ուղեղի բացառիկ գործառույթներով, ինչն էլ կապված է ուղեղի ոչ սովորական կառուցվածքի հետ։ Այս մասին հաղորդում է Raut.ru-ն:

Հետազոտողներն Էյնշտեյնի ուղեղը համեմատել են ինտելեկտի մինչև 85 մակարդակ ունեցող մարդկային ուղեղի հետ` պարզելու համար, թե արդյո՞ք նա իրականում բացառիկ ունակությունների տեր մարդ է եղել:

Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ թերևս Էյնշտեյնի ուղեղի չափն ու ասիմետրիկ ձևը համապատասխանում են նորմերին, սակայն նախաճակատային, գագաթային, քունքային և մի շարք այլ հատվածներն արտասովոր կառուցվածք ունեն։ Հետազոտության մասնակից, պրոֆեսոր Դեն Ֆալկի կարծիքով` հենց այս փաստով կարելի է մեկնաբանել ֆիզիկոսի տեսատարածական և մաթեմատիկական ունակությունները:

Նշենք, որ Էյնշտեյնի ընտանիքի անդամների թույլտվությամբ գիտնականները հանել են ֆիզիկոսի ուղեղը և բաժանել 240 մասի` հետազոտություններ անցկացնելու նպատակով:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ