Հայտնի են դարձել ղեկավարների շրջանում ամենատարածված գաջեթները


Decisive Analytics ընկերության վերջին հետազոտությունները ցույց են տվել, թե որ գաջեթներն են առավել տարածված ընկերությունների թոփ մենեջերների շրջանում: Պարզվել է, որ տնօրենների մոտ առավել տարածված են սմարթֆոնները, քան դյուրակիր համակարգիչները, պլանշետները երրորդ տեղում են, բայց արդեն սկսում են գերազանցել դյուրակիր համակարգիչներին:

Առաջին տեղում են հայտնվել սմարթֆոնները, որոնք օգտագործվում են տնօրենների 84,8 %-ի կողմից: Անհրաժեշտ է նշել, որ ենթակաների 69%-ը Android է օգտագործում սմարթֆոնների դեպքում, նույնքան են նաև Blackberry օգտագործողները, այն դեպքում, երբ 53 %-ն օգտվում են iOS օպերացիոն համակարգից, 50%-ը` Windows, 24%-ը` Symbian: Ընդ որում՝ գործադիր ղեկավարների մոտ առաջին տեղում են iOS հենահարթակները, ապա հաջորդաբար՝ Blackberry-ն, Android-ը, Symbian-ը և Windows-ը:

Երկրորդ տեղում են դյուրակիր համակարգիչները, որոնք օգտագործվում են թոփ մենեջերների 82,6 %-ի կողմից:
Առաջատարների եռյակը եզրափակում են պլանշետները, որոնք դարձել են 78%-ի կյանքի անբաժան մասը: Մեկ տարվա ընթացքում դրանց հեղինակությունն աճել է չորս անգամ:

Բացի դրանցից՝ մեծ տարածում ունեն բջջային ծրագրերը, որոնք օգտագործվում են տնօրենների 33%-ի կողմից:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ