ՀԱՀ-ում վայրի փիղը շրջել է զբոսաշրջիկների ավտոմեքենան
Փիղը ճանապարհին հայտնվել է այն ժամանակ, երբ հետաքրքրված ճանապարհորդները կանգ են առել, որպեսզի ավելի լավ ուսումնասիրեն նրան:
Մոտակայքում գտնվող մարդիկ տեսել են, թե ինչպես է կենդանին հարձակվում և շուռ տալիս զբոսաշրջիկների ավտոմեքենան, այնուհետև հանգիստ հեռանում: Այնուամենայնիվ, նրանք օգնության չեն շտապել, մինչև որ վտանգը հեռանա:
Բարեբախտաբար, զբոսաշրջիկները թեթև վնասվածքներ են ստացել:
Դեպքի վայր ժամանած անտառապահները եկել են այն համոզման, որ փիղը տառապել է ատամնացավից, քանի որ նրանք ավտոմեքենայի դռան վրահայտնաբերել են արյան հետքեր:
Comments
Post a Comment