Բրիտանացին ռեկորդ է սահմանել` առանց ինքնաթիռից օգտվելու 201 երկիր այցելելով


Գինեսի ռեկորդների գիրքը ճանաչել է բրիտանացի Գրեհամ Դեյվիդ Հյուիսի ռեկորդը, որը եղել է 201 երկրում` չօգտվելով ինքնաթիռից կամ այլ օդային տրանսպորտային միջոցից, գրում է Daily Mail թերթը:

Իր ճամփորդության ընթացքում, որը տևել է 1426 օր, 33-ամյա Հյուիսը տեղաշարժվել է նավերով, ավտոբուսներով, տաքսիներով և պարզապես ոտքով: Նրա խոսքով` իր ճանապարհածախսը կազմել է շաբաթական մոտ 100 դոլար, քանի որ ճամփորդել է ամենաէժան փոխադրամիջոցներով, ներառյալ` հին բեռնատար նավերով:

Ճամփորդության 4 տարում Հյուիսը եղել է ՄԱԿ-ի ադնամ երկրներում, նաև` Թայվանում, Պաղեստինում, Կոսովոյում, Վատիկանում, Արևմտյան Սահարայում, նաև Միացյալ Թագավորության 4 պատմական նահանգներում` Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում:

«Ես սիրում եմ ճանապարհորդել: Երևի, դա արեցի, որովհետև ուզում էի տեսնել` կկարողանամ ինքնուրույն և քիչ միջոցներով անել դա»,- ասել է նա:

Հյուիսը բազմաթիվ հետաքրքիր հուշեր ունի` Կաբոե Վերդեյի ափի մոտ վտանգավոր լողալը, Կոնգոյի բանտում լինելը և Ռուսաստանի սահմանն անցնելու փորձի ժամանակ ձերբակալվելը և այլն: Նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում այդքան երկիր մեկ տարում վերգետնյա տրանսպորտով այցելելու համա

Comments

Popular posts from this blog

Ինչպես գիրանալ

Յուրա Մովսիսյան. Ինձ համար շատ լավ կլիներ խաղալ Անգլիայում կամ Գերմանիայում

16-ամյա հնդիկը լուծել է խնդիրը, որը չէր կարողացել լուծել Նյուտոնը