Աշխարհի 200 ամենահարուստները՝ ըստ Bloomberg Markets-ի


Bloomberg Markets-ը կազմել է 2012-ի հոկտեմբերի 5-ի դրությամբ աշխարհի ամենահարուստ 200 մարդկանց վարկանիշային աղյուսակը: Ինչպես և Forbes-ի վարկանիշային աղյուսակի դեպքում էր, այստեղ ևս առաջատարը մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմն է՝ 77,5 մլրդ դոլարով:

Forbes-ը նրա ունեցվածքը 69 միլիարդ էր գնահատել: Վարկանիշային երկու աղյուսակներում էլ երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 64.4 մլրդ դոլարով, մինչդեռ Forbes-ը նրա ունեցվածքը 61 միլիարդ էր գնահատել: Միլիարդատերերի 10 տոկոսը Ռուսաստանից է:Նրանցից առաջատարը (40-րդ տեղ) Ալիշեր Ուսմանովն է՝ 18 միլիարդ դոլար: Ռոման Աբրամովիչը 14,7 միլիարդ դոլարով երկրորդ հարյուրյակի սկզբում է:

Երրորդ հորիզոնականում իսպանացի 76-ամյա Ամանկիո Օրտեգան է, որը 53,6 մլրդ դոլար կարողություն է կուտակել նորաձև հագուստի մանրածախ առևտրից: Աշխարհում գործում են 1600 Zara խանութներ: Նա օրական 66 միլիոն դոլար է աշխատել: Ուորեն Բաֆեթին 4-րդ հորիզոնականում է՝ 48,4 միլիարդ դոլարով: Այս մասին տեղեկացնում է Bloomberg.com-ը: 

Առաջին տասնյակում են նաև շվեդական կահույքի IKEA ցանցի հիմնադիր Ինգվար Կամպրադը (41,8 մլրդ), ամերիկացի Չարլզ Կոխը (38,6 մլրդ) ու նրա եղբայր Դևիդ Կոխը (38,6 մլրդ), Oracle կորպորացիայի հիմնադիր Լարի Էլիսոնը (37,2 մլրդ), Wal-Mart-ի ունեցվածքի ժառանգորդուհի Քրիստի Ռուտ Ուոլթոնը (30,5 մլրդ) և Wal-Mart-ի հիմնադրի կրտսեր որդի Ջիմ Ուոլթոնը (29,3 մլրդ):
Աղբյուր՝ 1in.am

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ