183 տարի առաջ այսօրն առաջին անգամ Արարատը բարձրանալու փորձ է արվել
1829 թվականին հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող բիբլիական Արարատ լեռան (5 165 մ) առավել բարձր` արևմտյան բարձունք հասնելու առաջին փորձը:
Արարատն առաջինը բարձրացողների խումբը գլխավորել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի 62-ամյա ակադեմիկոս Եգոր Իվանովիչ Պարրոտը (ծագումով գերմանացի, ռուս ֆիզիկոս): Նրա օգնականների և ուղեկիցների շարքում է եղել 24-ամյա ազգագրագետ Խաչատուր Աբովյանը` ապագա հայկական նոր գրականության ռահվիրան:
Աղբյուր՝1in.am
Comments
Post a Comment