Հայաստանը տիեզերքում իր արբանյակը կունենա
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օրերս աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում , որտեղ հանդիպում է ունեցել « Ռոսկոսմոս » Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հետ : Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության տիեզերական արբանյակի ստեղծման եւ տեղակայման , ինչպես նաեւ տիեզերական 71.4 E դիրքում ՀՀ պատկանող գեոստացիոնար ուղեծրի համատեղ շահագործմանն առնչվող հարցերը : Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են , թե Գագիկ Բեգլարյանը նշել է , որ հուլիսի 9- ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ « Ակադեմիկոս Մ . Ֆ . Ռեշետնյովի անվան » Տեղեկատվական արբանյակային համակարգերե ԲԲԸ - ի միջեւ ստորագրված Փոխըմբռնման հուշագրով Հայաստանը սկիզբ է դրել ՀՀ կապի եւ հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման եւ գեոստացիոնար կապի արբանյակային 71.4 E ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին : Կ...